Որոշ ազգեր մեծանում են գնդակ տշելով, Հայաստանում մեծանում են ծանրաձող բարձրացնելով. Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիա
«Որոշ ազգեր մեծանում են գնդակ տշելով, Հայաստանում մեծանում են ծանրաձող բարձրացնելով». ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում այսպես է ներկայացրել Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր երկու ծանրորդների՝ Գարիկ Կարապետյանի ու Սիմոն Մարտիրոսյանի հաղթանակը Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան։
«Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտաձև չէ։ Դա ժառանգություն է, հպարտություն և ուժ՝ շարժման մեջ»։
Հիշեցնենք, որ Գարիկ Կարապետյանը՝ ոսկե, իսկ Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մեդալակիրներ են: