Գլուխդ պատովը տվեցիր. Գեղամ Մանուկյանը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
Դժվար է ամեն անգամ լսել մարդկանց ելույթներ այն ամեն ինչի մասին, որոնք այն չեն տեսել, իսկ դու այն ապրել ես։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ՀՌՀ-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում։
Նա հարց ուղղեց դահլիճին, թե՝ 1998 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ ո՞ր մամուլի միջոցն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից արձագանքեց՝ դաշնակցական։
Գեղամ Մանուկյանը ճշտեց, թե ո՞վ նման բան ասաց դահլիճից։ Վահագն Ալեսանյանը հպարտ ասաց՝․ «Ես»։
«Գլուխդ պատով տվեցիր... «Հայկական ժամանակ»-ը, Նիկոլ Փաշինյանը, գնացեք մի հատ այդ ժամանակահատվածի մամուլը նայեք»,- հայտարարեց Մանուկյանը։
Վահագն Ալեքսանյանը տեղից շարունակեց․ «Կարգին խոսա․ դու գլուխդ պատով տվիր»։
Այս անգամ արձագանքեց Մանուկյանը․ «Որովհետև սուտ խոսեցիր... «Հայկական ժամանակն» էր՝ Նիկոլ Փաշինյանը... Տիգրան Հակոբյանը գոնե վկա է»,-ասաց Գեղամ Մանուկյանը։