Օկուպացված Արցախում Ակնա-Իվանյան- Ստեփանակերտ ճանապարհի շինարարությունն ավարտվել է 72%-ով
Ադրբեջանի ճանապարհային ենթակառուցվածքային նախագծերի շրջանակներում օկուպացված Արցախում իրականացվող Ակնա-Իվանյան-Ստեփանակերտ ավտոմայրուղու շինարարությունն ավարտվել է 72%-ով։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը:
Ճանապարհը սկսվում է Ակնայից և ունի 33,6 կմ ընդհանուր երկարություն։ Ներկայումս փորման աշխատանքները շարունակվում են: Կկառուցվեն նաև կամուրջներ:
Ակնա-Իվանյան-Ստեփանակերտ ավտոճանապարհը թույլ կտա Բարդայից վարորդներին Ակնան շրջանցելով գնալ Ստեփանակերտ, Շուշի և Բերձոր: