ԱՄՆ-ը և Իրանը գոհ են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ երկխոսության առաջընթացից
ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները լավ առաջընթաց են գրանցել։ Այս մասին The Washington Post-ին հայտնել է ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչը։ Նրա խոսքերը հաստատել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Կարող եմ ասել, որ բանակցություններն առաջ են ընթանում, այս անգամ մեզ հաջողվեց ավելի լավ համաձայնության գալ սկզբունքների և նպատակների շուրջ»,- ընդգծել է իրանցի դիվանագետը։
Հավելենք, որ շաբաթ օրը Հռոմում կայացավ Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը: