Եմենի մայրաքաղաքին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 30-ը
Առնվազն 12 մարդ է զոհվել, 30-ը վիրավորվել են Եմենի Սանայի վրա ամերիկյան օդուժի հարվածների հետևանքով, որը գտնվում է Անսար Ալլահ շարժման վերահսկողության տակ։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին առողջապահության նախարարությունը հայտնել է հութիների կառավարությանը։
«Ըստ նախնական տվյալների՝ Ֆարվա շրջանի շուկայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, ևս 30 մարդ վիրավորվել է», - նախարարության խոսքերն է մեջբերում Al Masirah հեռուստաալիքը։
Առողջապահության նախարարությունը շեշտում է, որ փրկարարական ջոկատները շարունակում են փլատակների տակ տուժածների որոնումները, և զոհերի թիվը կարող է աճել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ զգալի նյութական վնաս է հասցվել տարածքում գտնվող բնակելի շենքերին և շուկայի վաճառակետերին։