Ուկրաինան պատրաստվում է հավանական միջուկային հարվածի դեպքում փրկել իր քաղաքացիներին ճառագայթումից
Ուկրաինան ծրագրում է օգտագործել իսրայելական դեղամիջոց՝ միջուկային միջադեպի դեպքում մարդկանց պաշտպանելու համար։
Այս մասին գրում է Times of Israel-ը։
Իսրայելական Pluri բիոտեխնոլոգիական ընկերությունը բացառիկ պայմանագիր է կնքել ուկրաինական արյան բանկի հետ՝ ճառագայթային հիվանդության դեմ PLX-R18 դեղամիջոցի պահեստավորման և տարածման համար:
Մշակողները պնդում են, որ իրենց բջջային թերապիայի դեղամիջոցը կարող է խթանել թրոմբոցիտների և արյան սպիտակ և կարմիր բջիջների արտադրությունը, որոնք սովորաբար ոչնչացվում են ճառագայթման ազդեցության տակ:
Համաձայնագրի պայմաններով՝ ընկերությունը Կիևին կարտադրի և կմատակարարի դեղամիջոցի 12 հազար չափաբաժին։ Նշվում է, որ դա բավարար կլինի վեց հազար մարդու բուժելու համար։