Գազայում մեկ օրում 64 մարդ է մահացել
Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում առնվազն 64 մարդ է զոհվել։
Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։
Կեսից ավելին է զոհվել են Գազա քաղաքում և Գազայի հյուսիսային շրջաններում։ Զոհեր են եղել նաև Խան Յունիսում և Ռաֆահում, որոնք գտնվում են Գազայի հատվածի հարավում։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով նրա դեմ և դրանով իսկ ընդհատելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։