Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների
Իրանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ժամանել է Հռոմ՝ մասնակցելու միջուկային համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 19-ին Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկովն անուղղակի բանակցություններ կվարեն Օմանի ներկայացուցիչների միջնորդությամբ։ Հանդիպումը տեղի է ունենում Մուսկատում կայացած առաջին փուլից մեկ շաբաթ անց, որը երկու կողմերն էլ որակեցին որպես կառուցողական։
Նախօրեին Մոսկվայում Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը թույլ է տալիս միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնել Վաշինգտոնի հետ՝ պայմանով, որ ամերիկյան կողմը հարցի լուծումը իրատեսական համարի: