Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան
Մամուլ

Անդրանիկ Քոչարյանի դեմ նոր թեմա է բացվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անդրանիկ Քոչարյանի դեմ նոր ալիք է ՔՊ-ում բարձրացել․ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը բողոք է գրել խմբակցության ղեկավար կազմին, ԱԺ նախագահին, վարչապետին էլ է նամակ գրելու՝ տեղեկացնելով, որ Քոչարյանը հրաժարվում է տրամադրել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը, որը, ինչպես երեկ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, ԱԺ է ներկայացնելու սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի մեկնարկի օրը` 5 տարի անց։ Պողոսյանը կարծում է, որ դրանով խախտվում է «Պատգամավորի գործունեության մասին» օրենքը, համաձայն որի՝ ինքը կարող է ծանոթանալ այդ փաստաթղթին։ 


Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի եւ պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովի ղեկավարն է, նույն հանձնաժողովի, հետեւաբար՝ քննիչ հանձնաժողովի անդամ է նաեւ Քրիստինե Պողոսյանը, որի հարաբերությունները Քոչարյանի հետ լարված են։ Մենք քանիցս գրել ենք, որ Ա. Քոչարյանի դեմ են տրամադրված իշխող թիմի հատկապես կանայք, պատճառը Քոչարյանի կոշտ, երբեմն անտակտ խոսքն է, կանանց կարծիքով՝ նա բամբասում է գործընկերների ետեւից։ Ամիսներ առաջ էլ Հրաչ Հակոբյանն ու Սիսակ Գաբրիելյանն էին նրա դեմ բողոք գրել վարչությանը` իրենց «նարկոբարոն» ասելու համար։ Քրիստինե 

Պողոսյանին էր նախատել, որ պատգամավորին ոչ հարիր հագուստով` վարտիքով է ԱԺ գալիս: Եվ ՔՊ-ում մի խումբ ուզում է, որ Քոչարյանին իր տեղը ցույց տան, ձեւավորվի էթիկայի հանձնաժողով, եւ նա գոնե հրապարակային ներողություն խնդրի։ Բայց մինչ ՔՊ-ում սպասում էին, որ խմբակցության նիստին այդ հարցը կորոշվի, անակնկալ կերպով հայտնել են, որ Քոչարյանի հարցը հետաձգվում է, նախ՝ Պետաիրավական հանձնաժողովը պետք է որոշի՝ կա՞ն հիմքեր լրագրողի հետ միջադեպի հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորելու համար, հետո նոր քաղաքական որոշում կայացվի։

ՔՊ-ում կարծում են, որ Քոչարյանն իր հարցերը լուծել է, ուստի 2-րդ ճակատն է բացվել նրա դեմ։ Հիմա էլ Պողոսյանը խնդրել է քննիչ հանձնաժողովի չհրապարակված զեկույցը տրամադրել իրեն, սակայն Քոչարյանը մերժել է՝ ասելով, որ նախ պետք է կարծիք գրել հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, նոր պահանջել զեկույցը, Պողոսյանն էլ ասել է, որ մինչեւ զեկույցին չծանոթանա, չի կարող կարծիք գրել։ Բայց ՔՊ խմբակցության ղեկավար կազմն էլ Պողոսյանին չի հուսադրել, թե քայլեր կձեռնարկեն՝ հասկացնելով, որ Անդրանիկ Քոչարյանը քարտ-բլանշ ունի։ Եթե խմբակցությունը քայլեր չձեռնարկի, Պողոսյանը դիմում կուղարկի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած վարչությանը։

Պողոսյանին ներկայացրինք, թե ինչ են պատմել իր գործընկերները իր եւ Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունների մասին՝ պարզաբանումներ խնդրելով, սակայն ասաց, թե «չի մեկնաբանում» այդ լուրերը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում