Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել
Հասարակություն

Արցախի հանձնման պատասխանատուն քայլ առ քայլ վերացնում է Արցախի հարցը

Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանը գրում է․

«Այսօր կրկին փորձ արվեց ներխուժել Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։ Եթե նախորդ անգամ այդ խայտառակ գործողության առաջին գծում կանգնած էին Փաշինյանի ոստիկանները, ապա այս անգամ՝ ցավոք, նույն ձեռագրով հանդես եկավ մի խումբ արցախցի։ Ուղղորդվում են նրանք որևէ ուժի կողմից, թե գործում են ինքնուրույն՝ այս պահին դա երկրորդական է։ Արատավորը հենց երևույթն է, որն իր ամբողջ էությամբ հակաարցախյան է։ Անկախ նրանից, թե ով է կանգնած դրանց հետևում, փաստ է՝ նման գործողությունները, հատկապես այս ժամանակահատվածում, միանշանակ ընկալվում են որպես ոչ միայն սադրիչ, այլև արժանապատվության և ազգային համերաշխության դեմ ուղղված քայլեր։

Եվ ցավալի է, երբ սրա մասնակիցը դառնում են նաև արցախցիներ։ Բողոքի անվան տակ կազմակերպվող այս գործողությունը, որքան էլ, որ այն փաթեթավորված լինի «արդար պայքարի» շղարշով, իրականում ոչ թե թալանվածը վերադարձնելու համար է, այլ մեկ ուրիշ նպատակի է ծառայում՝ շեղել ժողովրդի ուշադրությունը այն մարդու դեմ ուղղված արդարացի և միակ պահանջից, ով ոչ միայն բացարձակ և միակ պատասխանատուն է Արցախի հանձնման համար, այլև դրանից հետո շարունակում է քայլ առ քայլ վերացնել Արցախի հարցն ու դրա հետ կապված ամեն ինչ։ Այդ մարդու անունը բոլորին վաղուց է հայտնի։

Դա Նիկոլ Փաշինյանն է։ Արցախի հիմնադրամների շուրջ հնչող դժգոհությունները հասկանալի են և նույնիսկ արդարացի, բայց երբ դժգոհությունը արտահայտողներից մի մասը, նախկինում մեծ հաճույքով օգտվում էին այդ հիմնադրամներից և հիմա «արդար պայքարը» վերածում են ներկայացուցչության դեմ սադրիչ գործողության, դա արդեն այլ բան է։ Դա ոչ թե պահանջ է, այլ գործիք, գործիք, որով այս իշխանությունը փորձում է վարկաբեկել ամեն բան, ինչ հիշեցնում է Արցախը և արցախցու արժանապատվությունը։

Հենց նմա ն սցենարներով է սնվում Նիկոլ Փաշինյանը: Արցախի խնդիրը ներկայացուցչության դռների հետևում չէ։ Արցախի խնդիրը ՀՀ կառավարության շենքի ներսում է, իսկ ժողովրդի զայրույթի ճշգրիտ հասցեատերը մեկն է՝ Նիկոլ Փաշինյան։