Ադրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասըԸնդդիմությունը հենց սկսեց արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված. վերլուծաբանՄեր նպատակը մնում է անփոփոխ․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալԻրանը 7 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ինԱմեն ինչ կփոխվի, դա է իմ գաղտնի պլանը․ Սամվել ԿարապետյանՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն

Արցախցին 30 տարի է կռվել. ատելության այս ալիքի տակ մնալով՝ մենք կորցնելու ենք նաև այս մեր հայրենիքը. Արթուր Դանիելյան

Արցախցին 30 տարի է կռվել: Ընդ որում, կռվել է երկու ֆրոնտով` մի կողմից Ադրբեջանն էր, մյուս կողմից` Հայաստանում աշխատող գործակալական ցանցը և այդ ցանցը սպասարկող կենդանիները, այս մասին հայտարարել է «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը։  

Նրա խոսքով՝ ամեն անգամ, երբ մի «կենդանին» պնդում էր, որ Արցախը բեռ է ՀՀ բյուջեի վրա, որ հայաստանցի զինվորներին վատ են վերաբերվում Արցախում, կամ, օրինակ, որ Մարտակերտում սպան, իբր թե, չորս զինվոր է բռնաբարել, Հայաստանում այդ «կենդանիներին» չէին պատժում ու թողնում էին՝ Արցախը միայնակ բոյ տա:

«Մինչդեռ, անկախ այդ ամենից, Արցախում զորամասերը միշտ եղել են ամենակարգապահը, սնունդը՝ լավագույնը: Արցախցի տղամարդկանց մոտ 5%-ը զոհվել է մեզ բոլորիս պաշտպանելով, ևս մոտ 10%-ը վնասվածք է ստացել, ևս մոտ 50%-ը մասնակցել պատերազմներին, ծառայել են բանակում գրեթե բոլորը: Համեմատության համար պատկերացրեք, որ Հայաստանից ոչ թե 10,000 մարդ կյանքը տար մարտի դաշտում, այլ՝ 150,000...

Արցախի տնտեսությունը լրջագույն հենարանն էր Հայաստանի համար (և Արցախը հանձնելուց հետո Հայաստանի տնտեսական կոլապսը դա է վկայում): Արցախում չկային ստրիպտիզ ակումբներ, խաղատներ, մուրացկաններ, փողոցները միշտ մաքուր էին, տնտեսական ցուցանիշներն էլ՝ լավագույնը տարածաշրջանում:

Հիմա իմ աչքի առաջ ես ամեն օր տեսնում եմ, որ այդ նույն կարգապահությունը, շնորհքը ու մաքրասիրությունը արցախցիները Հայաստանում են դրսևորում, և սիրում են այս երկիրը ավելին, քան հայաստանցիներից շատերը: Սա օբյեկտիվ իրականություն է, որ բխում է օբյեկտիվ հանգամանքներից: Այդ թվում այն հանգամանքից, որ Հայաստանը միշտ եղել է հազար ու մի տերության դավադրության թիրախ:

Դավադրություն է նաև Արցախցիների հանդեպ ատելության գեներացումը: Սա դիվերսիա է, թշնամու հատուկ օպերացիա: Արցախցիներն էլ պիտի դրան արձագանքեն հենց որպես դիվերսիայի, այսինքն` շարունակեն լինել լավը ու հիշեն, որ, ի թիվս տարատեսակ կենդանիների, Հայաստանում կա ճնշող մեծամասնություն, որը դիմացինի խոսալուց, արցախցու ակցենտը լսելով՝ փորձում է մի ինչ-որ բանով ընդառաջե (այդ թվում նաև մեղքի զգացողությունից ելնելով): Ցավոք, լավություն անողները, ինչպես օրենք, չեն բարձրաձայնում այդ մասին` դա, իրավացիորեն, անհամեստություն համարելով:

Հիշեք, որ ատելության այս ալիքի տակ մնալով՝ մենք բոլորս կորցնելու ենք նաև այս մեր հայրենիքը: Սա դիվերսիա է, դիվերսիա, որի դեմ լավագույն միջոցը սերն է: Ինչքան էլ բարդ լինի, ինչքան էլ ծանր լինի կենցաղը, ինչքան էլ ցավեցնեն դիվերսանտների վիրավորանքները, գտեք ձեր մեջ ուժը՝ տեսնելու լավը ու սիրելու այն: Այս պատերազմում մենք կարող ենք հաղթել ու պետք է հաղթենք»,- նշել է Դանիելյանը։