Ադրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասըԸնդդիմությունը հենց սկսեց արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված. վերլուծաբանՄեր նպատակը մնում է անփոփոխ․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալԻրանը 7 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ինԱմեն ինչ կփոխվի, դա է իմ գաղտնի պլանը․ Սամվել ԿարապետյանՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն

Զոհեր հաշվող պարոն, լա՞վ եք կարդում այս թվերը, և՞... շա՞տ զարմացաք

Սուքիասյան Խաչատուրը հոգեվարքի մեջ է. միտումնավոր կերպով սադրում է արցախցիներին, որքան էլ ներողություն խնդրի: Պնդում ենք` սադրում է, միտումնավոր ատելություն է տարածում արցախցիների նկատմամբ: Ինչո՞ւ: Պատասխանը հենց ինքն է տվել իր` նախկինում արված հայտարարություններով: 

 «Դուք ուսումնասիրեք, թե 2020 թվականի զոհերից ինչքանն է Հայաստանի Հանրապետության տարածքից եղել, ինչքան են ՀՀ-ից գնացել էնտեղ գրանցված եղել և ինչքանն են Արցախից եղել․․․Շատ կզարմանաք, թե 2020 թվականի պատերազմին ինչքանն են Հայաստանի Հանրապետությունից մեր եղբայրները զոհվել, մեր երեխաները զոհվել, ինչքան են Ղարաբաղում գրանցվածները զոհվել, և ինչքան են Ղարաբաղի գրանցում ունեցողները զոհվել»։

Սա հատված է Factor.am-ին նախկինում նրա տված մի հարցազրույցից: Ֆիքսեք` ՀՀ-ից զոհվածները «մեր եղբայրներն» ու «մեր երեխաներն» են, Արցախից զոհվածները` «Ղարաբաղում գրանցվածները» ու «Ղարաբաղի գրանցում ունեցողները»: Ի՞նչ է սա` եթե ոչ պառակտում հայ ազգի երկու մասերի միջև: 

Տնտեսագիտությունն ու թվերն առհասարակ լավ յուրացրած պատգամավորին նախ հիշեցնենք, որ հայկական հազարամյա հայրենիքի համար նահատակվածները զուտ իր մասնագիտությունն ու թվերը չեն: Դրանք ընտանիքներ են, մայրեր, հայրեր, քույրեր, իրենց սիրած տղաներին կորցրած աղջիկներ ու դուստրեր: 

«Շատ կզարմանաք»,- ասել էր Սուքիասյանը: 

Այսպիսով` շատ զարմացնենք սույն պարոնին: 

«Արցախցիները կռվե՞լ են»,- հարցնում է իբրև թե ներողություն խնդրած անձը: Ո՞ւմ է հարցնում` տիկին Ալլա Ստեփանյանին, որ երկու որդուն մեկ պատերազմի ընթացքում է կորցրել: Գիտե՞ք` ինչ է ասել նրա որդի Արսենը մարտական ընկերներին պատերազմը սկսելուց քիչ առաջ: Կատակել է` ես չեմ մեռնելու: Գնացե'ք, պարոն Սուքիասյան, ու ապրեք այդ մտքի հետ: 

2023-ի պատերազմում զոհված Մուսայելյան Խոսրովի կնո՞ջն եք հարցնում, ում ամուսինը պատերազմ գնալուց ասել է` ես գնում եմ իմ որդու մոտ: Իսկ գիտե՞ք, թե որտեղ էր նրա որդին. զոհվել էր 44-օրյա պատերազմում: Գնացեք, պարոն Սուքիասյան, ու ապրեք այս մտքի հետ:

Տիկին Մարինեի՞ն, ում ամուսինը սպանվել էր Արցախի ոստիկանությունում ծառայելիս, իսկ ոստիկան որդին պատերազմո՞ւմ զոհվեց:

Շա՞տ զարմացաք:

Քանի՞ օրինակ բերենք, պարոն Սուքիասյան, որ Արցախում զոհվածների մասին իմանաք: Իմանա'ք, որ մեկ տան մեջ մեկից ավելի զոհեր են եղել, ու գուցե սիրտներդ հովանա: Մաքրվեք թույնից: 

2021 թվականին Արցախի մի գյուղում զորակոչի ենթակա էր 4 տղա: Գիտե՞ք, որքան զոհ էր տվել այդ գյուղը 2020 թվականին: 4 զոհ: Դուք թվեր եք սիրում, պարո'ն Սուքիասյան, դա հասկացա՞ք, թե ինչ թիվ է: Դա ամբողջ զորակոչն է, պարոն Սուքիասյան: Հանգստացա՞ք:

Հայաստանի ու Արցախի զոհերին, կռված, ընկած տղերքին թվերով հաշվող Սուքիասյա'ն, դուք հաստատ բոլորիցս լավ գիտեք, թե ինչպես հաշվել բնակչություն-զոհեր հարաբերակցությունը: Դուք չե՞ք կարդացել «Փաստերի ստուգման հարթակի» հրապարակումը Ձեր մասին, որ Դուք մանիպուլացնում եք արցախցի զոհերի վերաբերյալ տվյալները: 

Ասում եք` «3000-ից ավել» զոհ են տվել Հայաստանն ու Արցախը: Ձեր շեֆի խոսույթի` +/-50 զոհի ավելի վատ տարբերակն է: Ձեր իշխանությանը, ձեզ ենթարկվող ՊՆ-ին ու ՊԲ-ին հստակ անուն-ազգանունով, առողջ երիտասարդներ են տվել մայրերը: Չե՞ք կարողանում կոնկրետանալ, պատգամավոր եք, հստակ թվեր ուզել ՊՆ-ից, Քննչականից: Ձեր բիզնեսներին, ձեր այնքան սիրելի փողերին տվյալներ, որ պետք լինեին, մեկին մեկ կիմանայիք, կպարզեիք, այնպես չէ՞: Իսկ զոհե՞րը: Դրանք Ձերը չեն, բայց, տխրեցնենք Ձեզ, Ձեր խղճին են, Ձեր ներկայացրած քաղաքական ուժի դավադիր կամ հիմար մտքերի հետևանքն են այդ կործանված ճակատագրերը: 

3749: Սա Քննչակական կոմիտեի ներկայացրած թիվն է ընդհանուր զոհերի: 835: Սա զոհված արցախցիների թիվն է: Ձեր սիրտը հաշվա՞րկ է ուզում: Ներկայացնենք, Ձեր սրտին դարման լինի: Գուցե հանդարտվեք, դադարեք թույն թափել: Ձեր ապագա գործընկեր թուրքերի սիրտը շահելու այլ հնարներ գտնեք: Եթե ընդունենք, որ 150 հազար մարդ էր ապրում Արցախում 44-օրյա պատերազմի մեկնարկին, ապա զոհվել է Արցախի բնակչության 0,55 տոկոսից ավելին: Եթե ընդունենք, որ 3749-ից 835-ն արցախցիներ էին, ապա ստացվում է, որ Հայաստանից զոհվել է 2914 մարդ: Դա Հայաստանի բնակչության 0,09 տոկոսն է: Եթե Աստված մի' արասցե Հայաստանից զոհվեր այնքան մարդ, ինչքան Արցախում է զոհվել, ապա կստացվեր, որ Հայաստանում զոհերի թիվը կլիներ, ուշադրություն, 15.000: Լա՞վ եք կարդում այս թվերը, պարոն Սուքիասյան: 

Շա՞տ զարմացաք, պարոն Սուքիասյան: 

Եվ հետո, պարոն Սուքիասյան, պատերազմին մասնակցելը միայն զոհվելը չէ: Պարզ է, չէ՞, որ արցախցիներն ավելի լավ իմանալով իրենց բնակության վայրերի տեղանքը, ավելի հեշտությամբ են փրկվել, ի դժբախտություն Ձեզ, պարոն Սուքիասյան, մանևրել են ու փրկվել, քան Հայաստանից մեկնածներից շատերը, որ, ցավոք, դժվարություններ են ունեցել տեղանքի չիմացության պատճառով: 

Հա, մեկ էլ, եթե միտում չունեիք պատերազմը լղոզելու, զոհերի արածը նվաստացնելու, որ այդ ֆոնին Ձեր արած ճղճիմ գործը` փող աշխատելն արդարացվի, մեկ անգամ հետաքրքրվեիք, թե ՊԲ կայքն ու ֆեյսբուքյան էջը, որտեղ այդ զոհերի անուն ազգանուններն էին հրապարակված, ինչու են փակվել: Կամ ինչո՞ւ է ՔԿ կայքից հեռացված 2022 թ. հունվարի 19-ին-ի զոհերի մասին հրապարակումը:

...Հավերժ փառք մեր մեկ հայրենիքի` երկու հայկական պետությունների պաշտպանության ժամանակ ընկած և պատերազմին մասնակցած, թշնամու առաջ մեր հայրենիքի դռները չբացած հայորդիներին ու հավերժ ամոթ` նրանց գործն ուրացողներին: