ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է, որ Ուկրաինայի որոշ շրջաններ անցնելու են Ռուսաստանին
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, ուկրաինական կարգավորման համատեքստում, քննարկել է տարածքների հարցը, որը, ըստ նրա, կարող է մասնակիորեն լուծվել։
Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Ըստ հրապարակման՝ Վիտկովը հայտարարել է, որ կարգավորման շրջանակներում Ռուսաստանը կկարողանա պահպանել որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը։
Նաև, ըստ Wall Street Journal-ի, Վիկոֆը խոստովանել է, որ Կիևը կարող է այդքան էլ հետաքրքրված չլինել այն շրջաններով, որտեղ բնակչությունը հիմնականում ռուսերեն է խոսում: