Խարկովի մարզում ՌԴ զինված ուժերի հարձակումների հետևանքով վիրավորների թիվը գերազանցել է 70-ը
ՌԴ ԶՈւ բալիստիկ հրթիռի հարձակման հետեւանքով Խարկովում վիրավորվածների թիվը հասել է 74-ի։
Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Խարկովի շրջանային դատախազության տվյալներով՝ երեք «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ է արձակվել Խարկովի Օսնովյանսկի շրջանի ուղղությամբ։
Խարկովի մարզային պետական վարչակազմի նախագահ Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ հարձակումն իրականացվել է Օսնովյանսկի շրջանի բազմաբնակարան շենքերի վրա։
Նշվում է, որ փլատակների տակ հնարավոր է, որ դեռ մարդիկ մնացած լինեն: