ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները
Մամուլ

Փաշինյանը քաղաքացիական պատերազմի առաջ կանաչ լույս է վառում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

Անամոթության, սուտասանության, ցինիզմի հարցում չեմպիոն իշխանությունններն անցած երկու օրերին խորհրդարանում` կառավարության անցած տարվա հաշվետվության քննարկումը վերածեցին քաղաքական օպոնենտներին մրոտելու, իրենց սուրբ ու հրեշտակ ներկայացնելու զավեշտալի մի ներկայացման։ Պատմական անցքերը խեղաթյուրելով, հակադաշնակցական ելույթներով, փորձելով ապացուցել, որ ոչ թե իրենք են դավաճանը, այլ բոլոր նրանք, ովքեր իրենց ասում են՝ աչքների վերեւը հոնք կա, եւ հատկապես` դաշնակցականները։
Հայրենիքը հանձնածներն իրենց մեծագույն ձեռքբերումների շարքում, բնականաբար, հիշատակում էին ասֆալտը, մի քանի դպրոց-մանկապարտեզների կառուցումը: Բայց ուշագրավն այն է, որ անգամ հայրենիքի հանձնումն էին որպես մեծ հաջողություն ներկայացնում` այն փաթեթավորելով պետական սահման ունենալու եւ սահմանազատման գործընթացի տակ: Ասենք, Տավուշից 4 գյուղի հանձնումը թշնամուն համարում են դարի հաղթանակ՝ մոռանալով, որ 2021 թվականին գրած իրենց ծրագրում Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի եւ այլ մեծամեծ խոստումներ էին տալիս: Իսկ իր ամփոփոիչ խոսքում Նիկոլ Փաշինյանն ուղղակի կանաչ լույս վառեց Հայաստանում քաղաքացիական պատերազմի առաջ՝ ակամայից խոստովանելով, որ վերջին շրջանի հակաարցախյան ատելության գեներացնողն իշխանությունն է` ամենաբարձր կաբինետներում նստած ՔՊ-ականները: Եվ հասկացվեց, որ երկրի ներսում բախումների վտանգը շատ ռեալ է` իշխանություն պահելու համար սրանք ամեն ինչի են ունակ։ 


Երեկ, մինչ հանրությունն իր ցասումն էր հայտնում իշխանական լրատվականներից մեկում արցախատյաց տիկնոջ բարբաջանքների հետ կապված, որն ասում էր, որ «արցախցիներին գյուլլեն՝ ափսոս ա... պիտի սենց հողին հավասարցնեն», Նիկոլ Փաշինյանն այդ կնոջ թեզը պետության թիվ մեկ ամբիոնից էր բարձրաձայնում` մի քիչ այլ բառամթերքով։ Նա ելույթի մեծ մասը հատկացրեց Ղարաբաղյան շարժմանը: Նորից իր հոգեգար մտքերը բարձրաձայնեց, թե այդ շարժումը կործանարար էր, հայաստանցիները 30 տարի լավ չեն ապրել, որովհետեւ ամեն ինչ զոհաբերել են հանուն Արցախի. «Շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը հիմնականում եւ առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, Ղարաբաղյան շարժմանը եւ հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը»։ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ, ըստ պետության առաջին դեմքի, կործանարար է, որովհետեւ այն եղել եւ լինելու է գործիք` Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար։ «Ղարաբաղի հարցի մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է՝ մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու, ապա եւ մեր պետականությանը վերջ դնելու համար»,- հայտարարեց Փաշինյանը:

Հայտնի է, որ մարտի 29-ից արցախցիները պայքարի են դուրս եկել, իշխանություններին մի քանի պահանջագրեր են ներկայացրել՝ հետամուտ լինել իրենց թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական պահանջների իրականացմանը, այդ թվում՝ հատկապես կարեւորելով վերադարձն Արցախ: Եվ փորձում են ամեն ինչ անել, որ Ղարաբաղի մի քանի հազարամյա էջը չփակվի։ Սակայն իշխանությունները, արցախցիների պահանջները կատարելու փոխարեն, մտել են նրանց հետ «բազառի» մեջ: Նախ` առաջարկեցին Ազատության հրապարակում տեղադրված վրանն ապամոնտաժել, որի դիմաց խոստացան, թե երկու ամսով կերկարաձգեն սոցիալական աջակցության ծրագիրը` 50 հազար դրամը, իսկ մերժում ստանալուց հետո պաշտոնատար անձանց մակարդակով սկսեցին հոխորտալ ու պահանջել, որ չերկարաձգեն Արցախի նախագահի լիազորությունները։ Զուգահեռ` ֆեյքերի ՊՈԱԿ-ի միջոցով ատելության քարոզ սկսվեց, որին մասնակցում են տարբեր սորոսական դեմքեր, արցախցիներին «գյուլլել» առաջարկող տգետ կանայք, եւ երեկ` արդեն իր դեմքով, միացավ Նիկոլ Փաշինյանը։ Բանն այն է, որ իշխանությունում լուրջ անհանգստություններ ունեն  արցախցիների պայքարի եւ նրանց ցուցաբերած համառության առումով, արցախցիներին դիտարկում են որպես բողոքական անվերահսկելի զանգված եւ վախենում են Արցախի ժողովրդի շուրջ հայ ազգի համախմբումից, որը կարող է իրենց իշխանազրկել։ Բացի այդ, Ալիեւը նույնպես չի դադարում խոսել այս մասին՝ պահանջելով, որ Հայաստանում խեղդվեն «ռեւանշիզմի ծիլերը», եւ Նիկոլ Փաշինյանը՝ որպես Ալիեւի հնազանդ աշակերտ, երեկվա իր հայտարարությամբ փորձում էր դա իրականացնել: Այդ ծրագրի մաս են կազմում հայաստանցի-արցախցի տարանջատումն ու ատելությունը, «Արցախը Հայաստանն է պահել» թեզը եւ արցախցիներին անգամ սոցիալական աջակցությունից զրկելու քարոզչությունը` «գնացեք, աշխատեք, ձեր գլուխը պահեք» կարգախոսով: Գուցե վաղը նոր գործիքակազմ էլ ստեղծեն, ասենք` ինչ-որ սադրիչների ուղարկեն Ազատության հրապարակ, ինչպես նախօրեին ուղարկել էին Արցախի ներկայացուցչության մոտ: Եվ «պետությունը, պետականությունը չկորցնելու» կեղծ, հորինված թեզով լռեցնեն արցախցիների ձայնը ու փակեն արցախյան էջը։