Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի. կա 102 վիրավոր
Եմենում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել, ևս 102-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը, որը վերահսկվում է եմենյան Անսար Ալլահ շարժման կողմից։
Գիշերը օդային հարձակման է ենթարկվել Ռաս Իսա նավահանգիստը, որը գտնվում է Կարմիր ծովի ափին՝ Ալ-Հոդեյդա նահանգում, որտեղ նավթային կենտրոն կա։ Այնտեղ խոշոր հրդեհ է բռնկվել։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը իրականացրել են առնվազն 14 հարված, որոնք շարունակվել են այն բանից հետո, երբ ռմբակոծության վայր են ժամանել բժիշկներն ու քաղաքացիական պաշտպանության անձնակազմը։ Մահվան դեպքեր կան նաև բուժաշխատողների շրջանում։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն իր հերթին հայտնել է Ռաս Իսա նավահանգստի ոչնչացման մասին։