Մենք շարժվում ենք դեպի Շուշի և Ստեփանակերտ․ Հիքմեթ Հաջիևը օտարերկրյա դիվանագետների հետ այցելել է օկուպացված Արցախ
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը մանրամասներ է հրապարակել է օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցը օկուպացված Արցախ:
Սոցիալական ցանցերում հրապարակման մեջ նա նշել է, որ օկուպացված Վարանդայի օդանավակայան են ժամանել Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:
«Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ մենք վայրէջք կատարեցինք Ֆիզուլիի օդանավակայանում: Մենք շարժվում ենք դեպի Շուշի և Ստեփանակերտ: Ստեփանակերտում կայցելենք Ղարաբաղի համալսարան: Հետպատերազմյան վերականգնումն ու վերափոխումը Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում տպավորիչ է»,- նշել է Հաջիևը: