Հայերը սկսել են ալկոհոլ քիչ խմել. արտադրությունը նվազել է
2016թ-ի հունվարին Հայաստանում արտադրվել է 247.9 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 34.5 տոկոսով: 2015թ-ի հունվարին հանրապետությունում արտադրվել է 378.6 հազար լիտր գինի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունից:
Հանրապետությունում հունվարին արտադրվել է 538.5 հազար լիտր օղի և օղու լիկյոր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22.1%-ով (2015-ի հունվարին արտադրվել է 691.1 հազար լիտր օղի):
Նշված ժամանակահատվածում նվազել են նաև գարեջրի արտադրության ծավալները: Հունվարին արտադրվել է 448.8 հազար լիտր գարեջուր` 2015թ-ի հունվարի համեմատ նվազելով 23.2 %-ով:
Շամպայն-գինիների արտադրությանը ծավալներն ավելացել են 3.5 անգամ` կազմելով 25.2 հազար լիտր: