ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցել պատանդների ազատ արձակման շուրջ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է բանակցություններ սկսել բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման դիմաց։
Ինչպես հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Գազայի արմատական կազմակերպության առաջնորդ Խալիլ ալ Հայան։
«ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է անհապաղ սկսել բանակցությունները, որոնք կհանգեցնեն մեր ունեցած բոլոր պատանդների և իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների համաձայնեցված թվի ազատ արձակմանը: Փոխարենը մենք պահանջում ենք ամբողջությամբ դադարեցնել պատերազմը մեր ժողովրդի դեմ և իսրայելական բոլոր զորքերի դուրսբերումը Գազայի հատվածից, ինչպես նաև սկսել Գազայի վերականգնումը և ապաշրջափակումը»,- ընդգծել է շարժումը: