ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են առևտրային գործարք կնքել 3-4 շաբաթվա ընթացքում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Վաշինգտոնը և Պեկինը առաջիկա երեք-չորս շաբաթվա ընթացքում կհասնեն առևտրային համաձայնության:
Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Չինաստանի միջև կատաղի առևտրային վեճը այն բանից հետո, երբ Վաշինգտոնը բարձրացրեց ներմուծման մաքսատուրքերը։
«Կարծում եմ, որ առաջիկա երեք-չորս շաբաթվա ընթացքում ամեն ինչ կարող է ավարտվել»,- ասել է նա։
«Կարծում եմ՝ մենք գործարք կկնքենք Չինաստանի հետ։ Մենք գործարքներ կկնքենք բոլորի հետ», - ասել է Թրամփը։