Ահաբեկչություններ Կոլումբիայում. կան զոհեր և վիրավորներ
Կոլումբիայի նախկին հեղափոխական զինված ուժերի զինյալները պայթյուններ են իրականացրել Հույլա և Կաուկա նահանգներում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, ևս 26-ը վիրավորվել են։
Այս մասին X սոցիալական ցանցի իր բլոգում հայտնել է ոստիկանության տնօրեն Կառլոս Ֆերնանդո Տրիանա Բելտրանը։
«Մենք դատապարտում ենք հարձակումները Հույլայում և Կաուկայում, որտեղ հանցագործների կատարած ահաբեկչությունը սգի մեջ է գցել կոլումբիացիներին:
Հավելենք, որ ռումբ կրող մոտոցիկլետը պայթել է Լա Պլատայի ոստիկանական բաժանմունքի մոտ: Պայթյունի հետևանքով, ըստ տեղական լրատվամիջոցների, զոհվել է երկու մարդ, ևս 25-ը վիրավորվել է, ավերվել է ոստիկանական բաժանմունքը:
Հերթական հարձակումը տեղի է ունեցել Կավկա նահանգի Մոնդոմո քաղաքում, որտեղ պայթյունի հետևանքով զոհվել է տեղացի մի կին և ծանր վիրավորվել նրա դուստրը։ Վալե դել Կաուկա նահանգի Ջամունդի քաղաքում ականապատված ավտոմեքենայի պայթյունից հետո բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: