Զոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին՝ քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավորԵրևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում
Հասարակություն

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածում կկառուցվեն 17 կամուրջ, 2 թունել, 5 փոխհատում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Կարեն Բադալյանը, Սերժիկ Պետրոսյանը, Խաչատուր Մկրտչյանը հետևել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին։ Նրանք նախ եղել են կապալառուի՝ "Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana" համատեղ ձեռնարկության շինարարական բազայում, որտեղ շինարարի և տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են ծրագրի ֆիզիկական ու ֆինանսական առաջընթացը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Մասնավորապես, նշվել է, որ նախատեսվում է կառուցել 32կմ ճանապարհ, 17 կամուրջ, 2 թունել, 19 հենապատ, 6 անասնանցում, 5 փոխհատում, 30 երկրորդական ճանապարհներ և այլն։ Այս պահին մեծ ծավալով կատարվում են հողային, թունելի հորատման աշխատանքներ։ 6 կամուրջներ գտնվում են բետոնացման փուլում, 11 կամուրջների վրա արվում են հողային, հիմքերի կառուցման աշխատանքներ։ Մոտ 350մ երկարության թունելի շուրջ 250մ-ն արդեն հորատվել է։ Կառուցվել են մոտ 350մ երկարությամբ հենապատեր։ Կատարվել են նաև այլ աշխատանքներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը շինարարի և տեխհսկողի հետ հանդիպման ընթացքում կարևորել է Հյուսիս-հարավ ծրագիրը։ «Մեր խնդիրն է աշխատանքները կատարել բարձր որակով և ըստ սահմանված ժամանակացույցի։ Ռազմավարական նշանակության ճանապարհը կապում է հանրապետության հարավը և հյուսիսը, այն տարանցիկ կարևոր ուղի է, ու պատահական չէ, որ Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում նշանակումից հետո իմ առաջին այցելությունը հենց Սյունիքի մարզ է և այս ծրագրի շինարարական տեղամասեր»,- նշել է Արկադի Չերչինյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։ Կապալառուի կողմից նշվել է, որ սերտորեն համագործակցում են պատվիրատուի, տեխհսկողի ու նախագծողի հետ, և ցանկացած հարց լուծվում է համագործակցության արդյունքում։ Տեխնիկական հսկողությունն իրականացնող թիմի ղեկավարը տեղեկացրել է, որ արվում է ամեն ինչ՝ աշխատանքները նշված ժամկետներում կատարելու համար։ Այս պահին շինհրապարակում ներգրավված են 250 միավոր մեքենա-մեխանիզմներ, մոտ 350 աշխատողներ։ Ընդ որում, մայիս-հունիս ամիսներին նախատեսված է այդ թիվն ավելացնել, ինչը կնպաստի ցուցանիշների մեծացմանը։

Այնուհետև ծրագրի պատվիրատուի, կապալառուի և տեխնիկական հսկողի ներկայացուցիչներն այցելել են շինարարական տեղամասեր՝ տեղում դիտարկելով աշխատանքների ընթացքը։