Նավի խորտակում Ֆիլիպիններում. կան զոհեր և անհետ կորածներ
Չորս մարդ, այդ թվում՝ մեկ Չինաստանի քաղաքացի, զոհվել է Ֆիլիպինների ափերի մոտ նավի խորտակման հետևանքով։
Այս մասին հայտնել է Ֆիլիպինների առափնյա պահպանության գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ MV Hong Hai 16-ը, որում եղել է 25 մարդ, երկու օր առաջ շրջվել է Օքսիդենտալ Մինդորո նահանգի ջրերում։ Անձնակազմի կազմում եղել են 13 ֆիլիպինցիներ և 12 Չինաստանի քաղաքացիներ: Նրանցից վեց ֆիլիպինցիներ և ութ Չինաստանի քաղաքացիներ փրկվել են:
Ապրիլի 17-ին որոնողափրկարարական գործողության ընթացքում ջրասուզակները հայտնաբերել են ևս երկու դի՝ հաստատված մահացածների թիվը հասցնելով չորսի, իսկ անձնակազմի ևս յոթ անդամները դեռևս անհետ կորած են։