Դոնի-Ռոստովում կործանված օդանավում հայեր չկան
Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օդանավը, հաղորդում է Lifenews-ը:
Զոհվել են բոլոր 55 ուղեւորները եւ անձնակազմի 6 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետեւանքով այն մի քանի մասի է բաժանվել:
Այս վթարի կապակցությամբ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը իր միկրոբլոգում հայտնել է, որ զոհվածների թվում հայեր չկան:
«Զոհվածների նախնական ցանկում հայկական անուններ չկան։ Ցավակցում ենք զոհերի հարազատներին և մերձավորներին»,-գրել է նա:
Մինչ այդ բալայանը նշել էր, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպաստոսությունը ճշտում է զոհերի մեջ ՀՀ քաղաքացիների առկայությունը։