Ադրբեջանը 2026 թվականին օկուպացված Ակնայում նախատեսում է բնակեցնել 10 հազար մարդ
Ադրբեջանը հաջորդ տարի նախատեսում է 10 հազար մարդու բնակեցնել օկուպացված Արցախի Ակնա քաղաքում:
Այս մասին հայտարարել է օկուպացված Ակնայի, Վարանդայի և Իվանյանի շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։
Նրա խոսքով՝ չորրորդ բնակելի համալիրի շինարարությունը կսկսվի ապրիլին, իսկ հինգերորդը՝ հունիսին։
«Ընդհանուր առմամբ, մինչև 2025 թվականի վերջը նախատեսվում է Ակնայում տեղավորել 5 հազար մարդ, իսկ 2026 թվականին՝ ևս 10 հազար մարդ։ Հետագայում բնակեցված քաղաքացիների ընդհանուր թիվը կկազմի 20-25 հազար մարդ»,- նշել է նա։
Էմին Հուսեյնովը հավելել է, որ Վարանդա քաղաքում ավարտվում են երկրորդ և երրորդ բնակելի տարածքների նախագծումը։ Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված է այս տարվա աշնանը։