ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները
Մամուլ

Ինչ է կապում Արմեն Աբազյանին Սամվել Շահրամանյանի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անհետացել է՝ նա մի կողմ քաշված, հետեւում է արցախցիների օր օրի խորացող խնդիրներին եւ պայքարին, բայց գրեթե ոչ մի տեղ չի երևում։ Շահրամանյանը ոչ արցախցիների՝ մարտի 29-ի հանրահավաքին երեւաց, ոչ այցելել է Ազատության հրապարակում տեղադրված արցախցիների վրան, մինչդեռ ենթադրվում էր, որ պետք է հրապարակային ելույթներ ունենա եւ այդ պայքարն առաջնորդի։ 

Մեզ պատմեցին, որ վերջերս նրա հետ բավականին ծանր խոսակցություն են ունեցել Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, նրան մեղադրել են անտարբերության, արցախահայության խնդիրներին անհաղորդ լինելու մեջ։ 

Փաստ է, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որ արցախցիների մի մասին վախեցնելով ու սպառնալով, մյուսներին՝ գայթակղելով կամ պառակտելով՝ ապաակտիվացնի, հեռացնի փողոցից ու հրապարակից։ Գրել էինք, որ Արցախի ԱԺ-ն օրերս նիստ է գումարել, ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ երկարաձգելով Արցախի նախագահի եւ խորհրդարանի լիազորությունները։ Այդ նիստից առաջ կրքերը թեժացել են։ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավորները մեղադրանքներ են ուղղել ընդդիմադիրներին, թե արցախցիների թեման պետք չէ կապել Հայաստանում իշխանափոխության հետ, պետք չէ քաղաքականացնել։ Իսկ արմատական թեւը գտնում է, որ պետք է սոցիալական պայքարի հետ միասին առաջ մղել նաեւ քաղաքական պայքար, գերիների վերադարձի թեման, Արցախի վերադարձի հարցը։ Պրոնիկոլական արցախցիները կարծում են, որ պետք է միայն սոցիալական թեման բարձրացնել։ 

Այս գիծը կատաղի կերպով առաջ մղողներից մեկն էլ «Ազատ հայրենիք» խմբակցությունից երկու կին են, որոնք Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի անդամներ էին ժամանակին՝ Էլեոնորա Ավանեսյանը եւ Արեւիկ Պետրոսյանը։ 

Մեղմ ասած՝ անհասկանալի է իրեն պահում նաեւ Սամվել Շահրամանյանը։ Նա ոչ միայն ընդհատակ է իջել, այլեւ պարզ չէ, թե՝ ուզո՞ւմ է նորից վերընտրվել Արցախի նախագահի պաշտոնում, թե ոչ եւ առհասարակ՝ ինչ դիրքորոշում ունի։ Նա ասել է, որ խնդիրը Արցախի ինստիտուտները պահպանելն է, պետք է անպայման օրենսդրական փոփոխություններն անել, որ այդ ինստիտուտները պահպանվեն, բայց ինքը ներքաղաքական թեմաների հետ գործ չունի՝ եթե Հայաստանի ժողովուրդն իշխանափոխություն անի, դրանից հետո իրենք իրենց դիրքորոշումը կհայտնեն։ 

Մեզ ասացին նաև, որ Սամվել Շահրամանյանի այս տարօրինակ պահվածքը նոր չէ՝ նրան «կուրացիա» է անում անձամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ում վրա դրված է Շահրամանյանին չեզոքացնելու պատասխանատու գործը: Դժվար է ասել, թե Աբազյանն ինչ է խոստացել Շահրամանյանին և ինչով է նրան պահում «կոնտրոլի» տակ, բայց արցախյան շրջանակները համարում են, որ Արցախի նախագահը սխալ ճանապարհով է գնացել եւ հրաժարվել է իր պաշտոնական պարտականությունները կատարելուց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում