Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Երկրաշարժի հետազոտությունների բյուրոյի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Իսմայիլի կայարանից 19 կմ հյուսիս։
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 9 կմ խորության վրա։ Հնարավոր ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան: