Պուտինը շնորհակալություն է հայտնել ՀԱՄԱՍ-ին
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը երախտագիտության խոսքեր է հայտնել ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությանը՝ իր հայրենակից Ալեքսանդր Տրուֆանովին գերությունից ազատելու համար։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Մենք պետք է երախտագիտության խոսքեր հայտնենք ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարությանը, որ հանդիպեց մեզ կես ճանապարհին և կատարեց այս մարդասիրական քայլը՝ ազատելով ձեզ», - Ria.ru-ն մեջբերում է նախագահի խոսքը Տրուֆանովների ընտանիքի հետ հանդիպման ժամանակ։