Դնեպրի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո վիրավորների թիվը հասել է 28-ի
Ուկրաինական Դնեպրի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի։
Այս մասին Telegram-ում հայտնել է քաղաքի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը։
«Վիրավորների ընդհանուր թիվը հասել է 28-ի, որոնցից չորսը երեխաներ են»,- նշել է նա։
Քաղաքապետի խոսքով՝ հարձակումից հետո վնասվել է 15 շենք, այդ թվում՝ ուսանողական հանրակացարան, կրթական և սննդի հաստատություններ։
Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի և 16 վիրավորի մասին։