ԱՄՆ-ը չի աջակցել մայիսին Իրանին հարվածելու Իսրայելի ծրագրին
Իսրայելը ծրագրում էր հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին 2025 թվականի մայիսին, սակայն հրաժարվեց ծրագրից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չաջակցեց այդ քայլին:
Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ Իսրայելը համոզված էր, որ ԱՄՆ-ն ակտիվորեն կմասնակցի գրոհի նախապատրաստմանը և հրեական պետությանը պաշտպանություն կապահովի Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածից։ Հարձակման նպատակն էր առնվազն մեկ տարով կաթվածահար անել միջուկային զենք ստեղծելու Թեհրանի ջանքերը:
Այնուամենայնիվ, Թրամփը ապրիլի սկզբին տեղեկացրել է Իսրայելին, որ ԱՄՆ-ը չի աջակցի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությանը, ասվում է հրատարակության մեջ։ Ամերիկացի առաջնորդը այդ հարցը բարձրացրել է Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը։