Ինդոնեզիայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Մոդիսի քաղաքից 46 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտավորապես 10 հազար մարդ։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։