Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑ
Հասարակություն

Ադրբեջանի ստվերային տնտեսությունը․ օտարերկրյա ներդրումները՝ հատկապես ռազմավարական ոլորտում

«Գեղարդ» վերլուծական․ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահը 2025 թվականի փետրվարի 13-ին հայտարարել է, թե հարկերից խուսափելու դեմ պայքարին ուղղված բարեփոխումները խթանում են ադրբեջանական հարկային համակարգի արդիականացումը և դրա ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը։ Շահին Բագիրովի խոսքով՝ զգալի քայլեր են ձեռնարկվել ստվերային տնտեսությունը կանխելու, տնտեսական գործունեությունն ու եկամուտներն օրինականացնելու ուղղությամբ, քանի որ ստվերային տնտեսությունն Ադրբեջանի տնտեսական անվտանգության համար լրջագույն վտանգ է ներկայացնում։

Փաստորեն՝ Շ․ Բագիրովը խոստովանել է, որ դեռևս 1990-ականներից առկա այդ խնդիրը չի վերացել․ միջազգային կառույցների բազմաթիվ արձանագրումներ անտեսվել են։ Ձախողվել է երկրի նախագահի 2021 թվականի «հրահանգ-խոստումը», ըստ որի՝ ստվերային տնտեսությունն Ադրբեջանում կհասցվի նվազագույնի։ «Ադրբեջան 2030. սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթություններում» Իլհամ Ալիևը կարևոր է համարել օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը հատկապես ռազմավարական ոլորտներում։

Ստվերային տնտեսությունը յուրահատուկ է աշխարհի բոլոր երկրներին, և համաշխարհային համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) ստվերային տնտեսությունը գնահատվում է 21-23 տոկոս (նվազման միտումով)։ Սակայն, եթե զարգացած երկրներում (ՀՆԱ) այն տատանվում է սովորաբար 15-16 տոկոսի սահմաններում, ապա զարգացող երկրներում գերազանցում է նույնիսկ 50 տոկոսը։ Ադրբեջանի դեպքում այլ է՝ պաշտոնական վիճակագրական տվյալները կա՛մ բացակայում են, կա՛մ արմատապես տարբերվում են առանձին զեկույցների, հետազոտությունների ու մասնագետների ներկայացրած տվյալներից։

Ըստ իրարամերժ տվյալների՝ Ադրբեջանում ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 30-ից մինչև 47.8 տոկոսը։ Թեև որոշակի տարբերությունները բացատրվում են հաշվարկման մեթոդաբանությունների առանձնահատկություններով, սակայն ընդհանուր պատկերում այդ երկիրը դասվում է «չափազանց անորակ» (Extremely poor quality) տնտեսություն ունեցողների շարքին։ Համարվում է, որ բարձր ցուցանիշների վրա էական ազդեցություն ունի գյուղատնտեսության ոլորտը, որտեղ չգրանցված աշխատողների մեծ թիվն էլ ապահովում է ստվերային տնտեսության շուրջ 25-27 տոկոսը (ըստ 2020-2023 թթ. արդյունքների)։ Ոչ նավթային ոլորտների շարքում ստվերային տնտեսության ծավալներով առանձնանում են նաև մանրածախ ու մեծածախ առևտուրն ու, հատկապես, հանրային սնունդը։ Դրանով է բացատրվում նշված ոլորտներում օտարերկրյա ներդրումների բացակայությունը։

Թեև ադրբեջանցի պաշտոնյաները մեծ ոգևորությամբ հայտարարում են աշխատաշուկայում ստվերային իրավիճակի կարգավորմանն ուղղված գործողությունների հաջողությունների մասին, սակայն ընդունում են, որ զբաղվածների մեծ մասը՝ աշխատաշուկայի 2/3-ը, շարունակում է աշխատել չգրանցված։ «Ծրարային» վճարումների սխեման բյուջետային համակարգը զրկում է հարկային եկամուտներից՝ նվազեցնելով Սոցիալական պաշտպանության պետական հիմնադրամի եկամուտները։

Ստվերային տնտեսության ծավալները մեծ են նաև ենթակառուցվածքների, բանկային համակարգի, անշարժ գույքի, ոչ նավթային հանքարդյունաբերության և այլ ոլորտներում:

Իշխող վարչակազմի անդամների մերձավորներին պատկանող ձեռնարկություններում և նրանց կառավարմանը հանձնված պետական մարմիններում ու ենթակառուցվածքներում ցուցանիշների փոփոխությունը զուտ ձևական բնույթ է կրում։ Եթե ոչ նավթային ոլորտներում հնարավոր է հարկային բարեփոխումների միջոցով որոշակի արդյունքներ ցուցադրել՝ ազդելու միջազգային կառույցների զեկույցների և երկրի վարկանիշի բարելավման վրա, ապա նավթային ոլորտի վերաբերյալ տվյալներն անխախտ են։

Արտասահմանյան կազմակերպությունները բազմիցս են արձանագրել, որ թեև նավթարդյունաբերության շնորհիվ Ադրբեջանը, հատկապես 2005-2015 թվականների ընթացքում, դարձել է էներգետիկ խոշոր դերակատար, սակայն ոլորտից ստացված շահույթը ոչ թե ուղղվել է երկրի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, այլ օգտագործվել է բանակի վերակառուցմանը, հարևանների հանդեպ ագրեսիվ քաղաքականությանն ու ի շահ իշխող վարչակազմի ընտանեկան միջոցների ընդլայնմանը։ Շեշտվել է նաև, որ աղքատությունն ու կոռուպցիան շարունակում են ստվերել երկրի զարգացման իրական ցուցանիշները, քանի որ կոռուպցիայի մակարդակի նվազեցման և ստվերի կրճատման գործողությունների փոխարեն Ադրբեջանի կառավարությունը շարունակում է իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ ճնշումները՝ վտանգելով նաև ժողովրդավարությունը։

Ադրբեջանական տնտեսությունում ստվերային և կոռուպցիոն դրսևորումներին բազմիցս անդրադարձել են նաև տեղացի և օտարերկրացի փորձագետներ։ Խնդրի հանրայնացման ուղղությամբ Ադրբեջանում մեծ աշխատանք է ծավալել իրավապաշտպան Գուբադ Բայրամով Իբադօղլուն։ Վերջինս իր գործունեության համար ձերբակալվել և արտաքսվել է: Իրավապաշտպանի հետազոտությունների համաձայն՝ հետխորհրդային երկրների անցումային տնտեսությունները պահպանել են Խորհրդային Միության տնտեսության բացասական հատկանիշներից մեկը՝ ոչ ֆորմալ հատվածը: Իբադօղլուի խոսքով՝ Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է մեկ ռեսուրսից՝ նավթից, ինչի շուրջ կառուցված համակարգը խոչընդոտում է ոչ նավթային տնտեսության զարգացմանը: Ադրբեջանի ստվերային տնտեսության ծավալը 2000-ական և 2010-ական թվականներին տատանվել է 60-80 տոկոսի սահմաններում։

Ալիևների ընտանիքի անդամների և նրանց մերձավորների օֆշորային գործարքների, հանքարդյունաբերության «գաղտնի» ոլորտում նրանց մենաշնորհային դիրքերի մասին տվյալներն արտասահմանյան կազմակերպություններին վաղուց են հայտնի:

Լիազորված հավատարմագրված հաշվապահների ասոցիացիան (ACCA) 2017 թվականին հրապարակել է հետազոտություն՝ նվիրված համաշխարհային ստվերային տնտեսության զարգացման գնահատմանն ու կանխատեսմանը: Կոռուպցիայի, ՀՆԱ-ի աճի նկատմամբ վերահսկողության գնահատման արդյունքներով հետազոտված երկրների շարքում Ադրբեջանն ամենաբարձր հորիզոնականն է զբաղեցրել: Պարզվել է, որ 2016 թվականին Ադրբեջանում ստվերային տնտեսության ծավալը կազմել է երկրի ՀՆԱ-ի 67.4 տոկոսը։

Պետք է նշել, որ Ադրբեջանում ստվերային տնտեսության իրական չափերի մասին հաճախակի բարձրաձայնել են նաև տեղի պատգամավորներն ու այլ պաշտոնյաներ՝ հաստատելով, որ պաշտոնական տվյալները միշտ չէ, որ արտացոլում են իրական պատկերը։

Թեման ներառվել է նույնիսկ թուրքական ու ռուսական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետազոտական ծրագրերում՝ ուսանողական աշխատանքների միջոցով վերլուծելու ստվերային տնտեսության առանձնահատկություններն Ադրբեջանում:

Փաստորեն՝ փորձագիտական հետազոտությունները, միջազգային կառույցների զեկույցներն ու վիճակագրական տվյալները, բռնաճնշումների ենթարկված իրավապաշտպանների վկայություններն ու ադրբեջանցի պաշտոնյաների արձանագրումները հավաստում են, որ ստվերային տնտեսության իրական ծավալներով Ադրբեջանն աշխարհում «առաջատար» դիրքեր է զբաղեցնում։ Խնդիրը պայմանավորված է ոչ այնքան համակարգային թերություններով, այլ իշխող ալիևյան վարչախմբի և Ադրբեջանում «կոռուպցիոն մենաշնորհ» ունեցող ընտանիքի շահերի սպասարկման անհրաժեշտությամբ։