Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 73 կգ քաշային կարգում այսօր մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը
Ապրիլի 16-ին Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի մեկ մասնակից:
Մոլդովայում շարունակվող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 16-ին ելույթ կունենա Եվրոպայի կրկնակի ոսկե մեդալակիր Գոռ Սահակյանը:
Հայ ծանրորդը կմրցի 73 կգ քաշային կարգում: Այդ քաշային ծանրորդների ելույթները կմեկնարկեն ժամը 17:00-ին: