Իսրայելը սպառնում է ընդլայնել գործողությունները Գազայում
Իսրայելական բանակը կընդլայնի իր ռազմական գործողությունների շրջանակը Գազայի հատվածում, եթե արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվի համաձայնել ազատ արձակել պահվող պատանդներին։
Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Իսրայելի քաղաքականությունը Գազայում, որն իրականացվում է Իսրայելի պաշտպանության հրամանատարության կողմից՝ քաղաքական ղեկավարության աջակցությամբ, պարզ է և միանշանակ. նախ ձեռնարկեք բոլոր միջոցները՝ պատանդներին ազատելու և պայմաններ ստեղծելու ՀԱՄԱՍ-ի հետագա զինաթափման համար»,- գրել է Կացը X սոցիալական ցանցի իր էջում։
«Եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի հրաժարվել համաձայնագրի ընդունումից, ապա իսրայելական զորքերի գործողությունները կընդլայնվեն և կտեղափոխվեն նոր փուլեր», - ասել է նա։