ԱՄՆ-ը ռազմավարական ռմբակոծիչներ է տեղակայում Ճապոնիայում
Ամերիկյան B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչների խումբը ժամանել է Ճապոնիայի հյուսիսում գտնվող Միսավա ավիաբազա։
Այս մասին հայտնում է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Ինչպես նշվում է հրամանատարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, տեղակայումը արտացոլում է Ճապոնիայի հետ անվտանգության ոլորտում ամուր համագործակցությունը և ուժեղացնում է հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ցանկացած մարտահրավերին արագ և վճռական արձագանքելու համատեղ կարողությունը:
Ինքնաթիռը կմասնակցի դաշնակիցների հետ վարժանքներին՝ տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված ռազմավարական զսպման առաքելության շրջանակներում: