Թրամփը տրամադրված է Իրանի հետ երկխոսության. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օմանի սուլթան Հայթամ բեն Թարեք Ալ Սաիդի հետ հեռախոսազրույցում հայտնել է Իրանի հետ երկխոսության իր պատրաստակամության մասին:
Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Իհարկե, Իրանի դեմ առավելագույն ճնշման արշավը շարունակվում է, բայց, ինչպես գիտեք, նախագահը հասկացրել է, որ ցանկանում է տեսնել Իրանի հետ երկխոսություն և խորհրդակցություն՝ միևնույն ժամանակ հասկացնելով, որ Իրանը երբեք չի կարողանա միջուկային զենք ձեռք բերել: Նախագահն այսօր խոսեց Օմանի սուլթանի հետ, ով օգնեց հեշտացնել այդ բանակցությունները», - ասել է նա:
Ըստ Կ.Լևիտի, երկու առաջնորդները քննարկել են նաև հութիների դեմ ԱՄՆ-ի շարունակվող ռազմական գործողությունները և ընդգծել, որ նրանք ծանր գին են վճարելու այնքան ժամանակ, քանի դեռ չեն դադարեցնել հարձակումները Կարմիր ծովում: