Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑ
Հասարակություն

Բաքուն մի կողմից հաշվի է առնում Անկարային, մյուս կողմից սերտացնում ԵՄ-ի հետ հարաբերությունները

«Գեղարդ» վերլուծական․

Ապրիլի սկզբին կայացել է Եվրամիություն–Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովը, որտեղ ձեռք են բերվել ռազմավարական բնույթի մի շարք պայմանավորվածություններ։ Ընդունվել է հռչակագիր, որի կետերից մեկը վերաբերում է Կիպրոսի խնդրին։

1974 թվականին թուրքական զորքը գրավել էր Կիպրոս կղզու հյուսիսային հատվածը՝ այնտեղ ստեղծելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կոչվող միավորը։ Միակ պետությունը, որ ճանաչել է այն, Թուրքիան է։ Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրները, ճիշտ է, չեն ճանաչել դրա անկախությունը, սակայն, Թուրքիայի հետ համերաշխության շրջանակում, հրաժարվում էին նաև հարաբերություններ զարգացնել Կիպրոսի Հանրապետության հետ։ ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի հռչակագրում նշված է, որ կողմերը հավատարմություն են հայտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնցում կոչ է արվում հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Կիպրոսի օրինական կառավարությունից բացի՝ այլ կառավարություն չճանաչել, դատապարտում է Թուրքիայի գործողությունները Կիպրոսում։ Բացի այդ՝ վերջին ամիսներին Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունները՝ ԹՊԿ անդամ հանդիսացող Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, ինչպես նաև՝ դիտորդի կարգավիճակ ունեցող Թուրքմենստանը, դիվանագիտական կապեր են զարգացնում Կիպրոսի Հանրապետության հետ։  

Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամների այս քայլը հարված էր Թուրքիայի ջանքերին, որը վերջին տարիներին ակտիվ էր իր ստեղծած հյուսիսկիպրոսյան թուրքական կառավարությանը միջազգային լեգիտիմություն հաղորդելու գործում։ Մասնավորապես՝ Թուրքիան ջանքեր է գործադրում, որ թյուրքական պետությունները հարաբերություններ հաստատեն, այսպես կոչված, ՀԿԹՀ-ի հետ, ինչու ոչ՝ նաև ճանաչեն։ Անկարայի ջանքերով՝ Հյուսիսային Կիպրոսի թուրք ղեկավարին հրավիրում են ԹՊԿ հանդիպումներին, կազմակերպում թյուրքական պետությունների ներկայացուցիչների այցեր Հյուսիսային Կիպրոս և այլն։

Կենտրոնական Ասիայի երկրների քայլը զարմանք ու զայրույթ է առաջացրել թուրքական մամուլում, որը կառավարությանը մեղադրում է ձախողման, իսկ դաշնակիցներին՝ դավաճանության մեջ։ Թուրք լրագրող Արդան Զենթյուրքը տեղի ունեցածը որակել է որպես ապտակ Թուրքիային։

Հարկ է նշել, որ հատկապես 2020 թվականից հետո Անկարան Բաքվին ևս փորձում էր ներգրավել Հյուսիսային Կիպրոսում թուրքական վարչակարգի հետ հարաբերություններում։ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն ընդունել էր ՀԿԹՀ-ի ղեկավար Էրսին Թաթարին, ստեղծվել էր խորհրդարանական համագործակցության աշխատաքային խումբ։

Թուրքիայում առաջ են քաշում նաև «Մեկ ազգ՝ երեք պետություն» գաղափարը: Ադրբեջանական մամուլում մի շարք անդրադարձեր կան տեղի ունեցածի վերաբերյալ՝ որակելով այն «տարօրինակ համերաշխություն», «թյուրքական դաշնակիցները կանգնեցին Հունաստանին կողքին»։

Ադրբեջանի համար կենտրոնասիական պետությունների այս քայլը մի կողմից հնարավորություն է ավելի շահավետ լույսի ներքո ներկայանալ Թուրքիայի ղեկավարության առաջ, մյուս կողմից, հղում անելով թյուրք գործընկերների դիրքորոշմանը, հրաժարվել Հյուսիսային Կիպրոսի թուրքական վարչակարգի հետ շփումների խորացումից։

Գագաթնաժողովից օրեր անց՝ ապրիլի 9-ին, ի թիվս այլ հարցերի, Ալիևն անդրադարձել է նաև Հյուսիսային Կիպրոսին․ «Մենք միշտ մեր եղբայրների հետ ենք․․․, մենք չունենք որևէ այլ օրակարգ, քան Հյուսիսային Կիպրոսի մեր եղբայրներին օգտակար լինելը, որոնք արժանի են իրենց պետությունն ունենալուն»։

Տեղի ունեցածից կարելի է եզրահանգել՝ թյուրքական ինտեգրացիան թեև շարունակվում է, բայց պետական շահերը գերակա են։ Ներկայում Կենտրոնական Ասիայի երկրները ձգտում են քաղաքական և տնտեսական սերտ հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ, որը հիմնված է էներգետիկ գործոնի վրա։ Իր հերթին՝ Ադրբեջանը հավակնում է թե՛ մատակարար, թե՛ տարանցիկ ուղի լինել էներգակիրների ԵՄ փոխադրման համար։ Բաքուն հարկադրված է մի կողմից հաշվի առնել Անկարային՝ 2020 թվականի պատերազմում իրեն աջակցելու համար, մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները, որն ադրբեջանական գազի սպառման խոշորագույն շուկան է։