Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Հայոց ցեղաuպանnւթյnւնը ոչ մի պետության կողմից ավելի պատշաճ չի ճանաչվել, քան հենց Թուրքիայի կողմից. Դանիելյան

«Հայոց ցեղասպանության հարցերում հարկ է լինել առավելագույնս ճշգրիտ և փաստարկված»,- նշել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Գևորգ Դանիելյանը։

«Վերջերս աչքովս ընկավ Հայոց ցեղասպանության առնչությամբ 2020-21թթ. ԱԳ նախարար Արա Այվազյանի մի վերլուծական հոդված, որում հարգարժան հեղինակը փաստարկված վերլուծում է այդ ոճրագործության առնչությամբ հանրային վերաբերմունքի խթանները և ժամանակագրությունը, հստակ եզրակացնելով, որ Հայոց ցեղասպանության նկատմամբ հետաքրքրությունը չէր կարող թելադրված լինել իբր առավելապես արտաքին ազդեցությամբ: Միաժամանակ, հեղինակը, անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ այդ ոճրագործությունը չի պատժվել, արձանագրում է. «... ջարդերի կազմակերպիչներն այդուհանդերձ խուսափեցին պատասխանատվությունից և ազատ ճամփորդեցին Գերմանիա, Իտալիա և Կենտրոնական Ասիա, քանի որ գոյություն չունեին միջազգային օրենքներ, որոնց համաձայն նրանք կարող էին դատվել»: Ընդ որում, հեղինակը հղում է արել նաև հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանի 1999 թվականի «Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական հիմնական տարրերը» աշխատության վրա:

Եթե չլիներ հատկապես ներկա շրջափուլում այս խիստ կարևոր հարցի լուսաբանման հրատապ անհրաժեշտությունը, հատուկ չէի անդրադառնա, սակայն այս բնույթի դիտարկումները, ցավոք, եզակի չեն, ուստի մեկ անգամ ևս փորձեմ հակիրճ անդրադառնալ խնդրի մի քանի առանցքային իրավական ասպեկտների՝

- թուրքական իշխանության և իշխող «Իթթիհադ» երիտթուրքերի կուսակցության վերնախավի բոլոր պատասխանատուները դատապարտվել են հենց թուրքական դատական ատյանների կողմից՝ 1919-21թթ. (հակառակ պարագայում չէր բացառվում միջազգային դատավարությունը): Նրանք ազատ չեն ճամփորդել, այլ այդ պետություններում գտնվել են կեղծ փաստաթղթերով, օրինակ հեռակա մահապատժի դատապարտված Թալեաթը Գերմանիայում կրել է «Ալի Բեյ» անունով կեղծ անձնագիրը: Այդ պաշտոնյաները դատապարտվել են զանգվածաբար էթնիկ բնաջնջումներ պետական մակարդակով կազմակերպելու համար, ուրիշ բան, որ նախապես թույլ է տրվել, որ փախուստի դիմեն, այդ թվում՝ գերմանական իշխանությունների աջակցությամբ: Ի դեպ, դատավճիռների բնօրինակների մի մասը տեղ են գտել Վատիկանի կողմից հրատարակված ժողովածուներում, ինչը ժամանակին խիստ զայրացրել էր թուրքական իշխանություններին: Ի դեպ, բոլոր թուրք դատավորներին հետագայում՝ 30-ականներին գլխատել են,

- այո, «ցեղասպանություն» եզրույթը իրավական ամրագրում չի ունեցել այդ շրջանում, սակայն դա բնավ չի նշանակում, թե չեն եղել այդպիսի ոճրագործությունների համար պատասխանատվություն սահմանող միջազգային իրավական պայմանագրեր: Դեռևս 1907թ. (հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 5-ը) Հաագայի 2-րդ կոնֆերանսին վերանայվել է նախորդ կոնֆերանսում ընդունված 3 կոնվենցիա և ընդունվել է առնվազն 10 նոր կոնվենցիա, որոնք ընդգրկել են պատերազմի կանոններին և սովորույթներին, ինչպես նաև այդ համատեքստում մարդու իրավունքներին առնչվող միջազգային կանոնների լայն շրջանակ: Մասնավորապես, միջազգային իրավունքի այդ փաստաթղթերով երաշխավորվել է խաղաղ բնակչության իրավունքները, այդ թվում՝ անգամ վերապահվել է զինված դիմադրություն ցույց տալու իրավունքը:

Ի դեպ, երջանկահիշատակ ցեղասպանագետ Վահագն Դադրյանը իր վերը նշված աշխատությունում հանգամանորեն անդրադարձել է և այդ միջազգային պայմանագրերին և թուրքական դատավարություններին:

Հ.Գ. Հայոց ցեղասպանությունը ոչ մի պետության կողմից ավելի պատշաճ չի ճանաչվել, քան հենց Թուրքիայի կողմից, քանզի միայն այս երկրի դատական ատյաններն են արձանագրել այդ փաստերը, այլ է խնդիրը, որ ներկայիս իշխանությունները փորձում են անտեսել իրենց իսկ դատական ատյանների օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտերը ....», - գրել է Գ.Դանիելյանը։