Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

ՀՀԿ-ն վերահաստատում է, որ «խաղաղության համաձայնագիր» կոչվող փաստաթուղթը չի պաշտպանում ՀՀ կենսական շահերը, ավելին՝ վտանգում և լրջագույն հարվածի տակ է դնում ՀՀ ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի ապագան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՒՂԵՐՁԸ

Կուսակցության հիմնադրման 35-ամյակի առթիվ

Հաստատված է ՀՀԿ խորհրդի նիստում, 2025թ.ապրիլի 14-ին
 
Հայաստանի հանրապետական կուսակցությունը, իր հիմնադրման 35-ամյակին նվիրված խորհրդի նիստում, հիմք ընդունելով կուսակցության տասնամյակների գործունեությունը և անցած ճանապարհի այս հանգրվանում անդրադառնալով հռչակած նպատակներին՝

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

• Վերահաստատում է իր նվիրվածությունն ու հավատարմությունը ազգային պահպանողական արժեքների վրա հիմնված հայ ազգային գաղափարախոսությանը, որով առաջնորդվել է  հիմնադրման օրվանից:
 
• Պատիվ է համարում, որ Հանրապետական կուսակցությունը՝ ծնված անկախության համար պայքարից և Արցախյան ազատագրական շարժումից, շարունակում է ծառայությունը Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ապահովման պատվախնդիր գործին՝ ամուր կանգնած մնալով ազգային շահերի պաշտպանության դիրքերում: 
 
• Երախտագիտությամբ է հիշում և հարգանքի տուրք մատուցում կուսակցության հիմնադիրների և առաջնորդների՝ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի և Վազգեն Սարգսյանի հիշատակին, ովքեր կայացրին ու պահպանեցին Հանրապետական կուսակցությունը՝ որպես ազգային արժեքների պաշտպան կառույց և ազատ, անկախ, ինքնիշխան հայկական պետականության պաշտպանության դիրքերում ամուր կանգնած քաղաքական կազմակերպություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

• Արտահայտում է իր խոր մտահոգությունը 2018 թվականից ի վեր՝ վերջին յոթ տարիներին,Հայաստանի իշխանությունների արկածախնդիր քաղաքականության հետևանքով  հայ ժողովրդին և հայոց պետականությանը պատուհասած աղետների, մասնավորապես՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չպաշտպանելու, Արցախը թշնամուն ամբողջությամբ հանձնելու և հայ ժողովրդի երեք տասնամյակի զոհողությունների ու պայքարի արդյունքը ի չիք դարձնելու, Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախահայության քաղաքական, իրավական, սոցիալական իրավունքներիպաշտպանությունից հրաժարվելու և Արցախյան հիմնախնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից հանելու ուՀայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու թշնամաբարո քաղաքականության վերաբերյալ: 
 
• Կտրականապես մերժում է ՀՀ ներկայիս իշխանությունների կապիտուլյացիոն քաղաքականությունը, որը լրջորեն խարխլել է Հայաստանի ինքնիշխանության հիմքերը, թուլացրել անվտանգությունը և ոտնձգությունների ենթարկել մեր ազգային արժեքները: 
 
• Դատապարտում է պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած մեր հայրենակիցների որոնողական աշխատանքների, Արցախի պատանդառված քաղաքական և ռազմական ղեկավարության ու Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող՝անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների ենթարկվող բազմաթիվ հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ ՀՀ իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը, ինչպես նաև միջազգային ազդեցիկ դերակատարների, համապատասխան կառույցների ու կազմակերպությունների, իրավապաշտպան հանրության  ոչ բավարար հետևողականությունն ու  առ այսօր անարդյունավետ քայլերը: 
 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

• Պնդում է, որ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես ազգային շահերի վրա՝ մերժելով ցանկացած այլ մոտեցում:
 
• Վերահաստատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության համաձայնագիր» կոչվող փաստաթուղթը, որի ամբողջական բովանդակությունը առ այսօր գաղտնի է պահվում հայ հասարակությունից, չի պաշտպանում Հայաստանի կենսական շահերը, ավելին՝ վտանգում և լրջագույն հարվածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի ապագան:
 
• Համոզված է, որ իշխանափոխության արդյունքում նոր բանակցողով և միջազգային հեղինակավոր միջնորդներով դեռևս կարելի է շտկել իրավիճակը:
 
• Ընդգծում է, որ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, և բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան նաև համարժեք իրավական գնահատականի։ 
 

• Արձանագրում է, որ ՀՀԿ կառավարման տարիներին որդեգրված արտաքին հավասարակշռված քաղաքականության արդյունքում հնարավոր է դարձել հաջողությամբ պահպանել փոխշահավետ հարաբերություններ միաժամանակ թե՛ Եվրասիական տնտեսական միության, թե՛ Եվրոպական միության հետ՝ ամուր գրավական դառնալով Հայաստանի տնտեսությունը ոչ միայն փլուզումից փրկելու, այլև զարգացման հեռանկարներ ու լայն հնարավորություններ բացելու տեսանկյունից: 
 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

• Հաստատակամորեն ամրագրում է իր տեղն ու դերը ազգային արժեքները ոտնահարող և պետական շահերն ուրացող ներկա կառավարիչների դեմ անհաշտ պայքարում։
 
• Հրամայական է համարում կապիտուլյանտ իշխանություններից օր առաջ ազատվելը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի և ողջ հայության ազգային նպատակների պաշտպանության,որի շուրջ պետք է միավորվեն բոլոր հայրենասեր ուժերը՝ մի կողմ դնելով առկա տարաձայնությունները:
 
• Սահմանում է երեք առաջնահերթություն իշխանափոխությունից հետո՝
1) երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծում՝ որպես ազգային      անվտանգության տեսանկյունից կարևորագույն խնդիր՝անպատիժ չթողնելով ավանտյուրիստներին և ներկայիս կապիտուլյանտների ռեժիմի աններելի հանցագործությունները,
2) ՀՀ Զինված ուժերի մարտունակության վերականգնում՝ 21-րդ դարի  մարտահրավերներին համապատասխան,  
3) մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորում և Հայաստանի Հանրապետության դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունների վերականգնում՝ տարբերակելով գործընկերներին դաշնակիցներից՝ վերարժևորելով ու նոր իմաստ հաղորդելով ՀՀարտաքին հարաբերությունների քաղաքական, տնտեսական և անվտանգայինբաղադրիչներին:

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

• Ընդունում է, որ ՀՀ քաղաքական կազմակերպությունները, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությունը, պետք է աշխատեն վերականգնել հանրային վստահությունը՝ սկզբունքային գործողությունների և  ազգային շահերին իրապես նվիրվածության ճանապարհով:
 
• Հաստատում է, որ Հանրապետական կուսակցությունը, ի տարբերություն որոշ այլ քաղաքական դերակատարների,  երբեք չի ունեցել և չի ունենա առաջնորդի  պաշտամունք, և ՀՀԿ յուրաքանչյուր անդամ առաջնորդվել ու առաջնորդվելու է  համոզվածությամբ, որ կուսակցությունը պատկանում է իր բոլոր անդամներին, այլ ոչ թե որևէ անհատի կամ խմբի:
 
• Ծրագրում է ներդնել  կուսակցության արդիականացման եռահենասյուն մոտեցում՝ 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու նպատակով:
• Ամրագրում է, որ բարեփոխումների հիմքում ընկած են լինելու հետևյալ հենասյուները՝
1) կուսակցական կառույցների արդիականացում,
2) գաղափարական հիմքերի ամրապնդում՝ նոր իրողություններին համահունչ,
3) այլընտրանքային ծրագրերի մշակում:
 
• Առաջնորդվում է  այն մոտեցմամբ, որ այս ճանապարհին հիմնվելու է «Ազգայինը համամարդկային է,  պահպանողականությունը՝ արդիական, արարչականը՝ իրական» սկզբունքի վրա։
 
• Հանձնառություն է ստանձնում ստեղծել կուսակցության բարեփոխումների և արդիականացման հանձնաժողով, որը կմշակի գալիք համագումարին այս մասով ներկայացվելիք առաջարկությունները՝ կուսակցության հետագա գործունեության և գործողությունների համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով:
 
• Պատրաստվում է հերթական համագումարում, ընդունված կարգով, մանրամասն քննարկել կուսակցական ծրագրերը՝ մրցունակ, իրատեսական, ժամանակակից և այլընտրանքային լուծումներով ծրագրերի համատեքստում, ինչպես նաև վերլուծել իրականացված աշխատանքը, անդրադառնալ խնդիրներին, թերություններին և դրանց շտկման հնարավորություններին:
 
ԱՄՓՈՓԵԼՈՎ ՎԵՐՈՀԻՇՅԱԼԸ՝  ՄԵՆՔ.

• Վերահաստատում ենք մեր դերը՝ որպես հայկական պետականության և ազգային արժեքների  պաշտպանության հիմքերում կանգնած քաղաքական ուժ, որպես մեր Հայրենիքի արտաքին և ներքին բոլոր սպառնալիքների դեմ ամուր պատվար:
 
• Կոչ ենք անում կուսակցության բոլոր անդամներին՝ առաջնորդվել պատվախնդրությամբ  և հավատով՝ առաջին հերթին սեփական ուժերի նկատմամբ, քանի որ այս վճռորոշ ժամանակաշրջանում մենք դիմակայում ենք մեր ժողովրդի և պետության առաջ ծառացած ծանրագույն մարտահրավերների:
 
• Խնդրում ենք մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում և սփյուռքում մերժել պառակտվածությունը, փոխադարձ անհանդուրժողականությունը և ատելությունը, որոնցով վարակվել է մեր հասարակությունը, և միավորվել ընդհանուր ազգային նպատակների շուրջ:
 
• Պարտավորվում ենք համառորեն շարունակել մեր պայքարը՝ անկախ դժվարություններից,  հիշելով, որ «ընկնելը մեղք է, հոգնելը՝ ամոթ»: