ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները
Մամուլ

Դատախազությունը Թոխմախի Մհերից եւ Արտակ Բարսեղյանից «ստանալիք» ունի

«Հրապարակ»-ը գրում է.

Մի քանի տարի է՝  Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի վարույթում, քննվում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի, նրա որդու՝ Դավիթ Սեդրակյանի, եւ ընտանիքի այլ անդամների վերաբերյալ գործը, որը դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազի կողմից։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանից եւ նրա հետ փոխկապակցված 3 անձանցից` հօգուտ Հայաստանի Հանրապետության, բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք: 


Մասնավորապես․
1. Երեւան քաղաքում՝ 21 անշարժ գույք, մեկ անշարժ գույքի միջին շուկայական արժեք, Կոտայքի մարզում՝ մեկ անշարժ գույք, մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.3 միլիարդ դրամ (որոշ գույքեր դեռեւս գնահատված չեն)։ 
2. Ութ իրավաբանական անձանցում մասնակցություն եւ մեկ փոխառության պահանջի իրավունք։ 
3. Բռնագանձման է ենթակա նաեւ ավելի քան 8.6 միլիարդ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի եւ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամի հանրագումար:
Դատախազությունը երկու տարվա ընթացքում մի քանի անգամ հայցային պահանջ է փոխել՝ ավելին պահանջելով Սեդրակյանների ընտանիքից։ Վերջիններիս ներկայացուցիչ Ռաֆայել Ջհանգիրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց․ «Իրենք օրինական եկամուտներն էլ են դիտարկել ապօրինի եւ դրա չափով ավելացրել են, չեմ հիշում, թե այս պահին որքան գումարի մասին է խոսքը»։

Փաստաբանը նաեւ նշեց, որ դատարանում մի քանի անգամ միջնորդություն են ներկայացրել գործը կարճելու՝ վաղեմությունն անցնելու մասով, որը մերժվել է․ «Հայցի առարկան՝ պահանջների չափը, մի քանի անգամ փոխել են, նաեւ այդ ամեն պահանջի չափի փոխելու վերաբերյալ էլ ենք ներկայացրել միջնորդություններ, մերժվել են այդ միջնորդությունները»։ Դատարանն այս գործով դեռեւս նախնական դատական նիստերի փուլում է, հաճախ են նիստեր նշանակվում, սակայն, ըստ փաստաբանի, ծավալուն գործ է։ Այս տարիների ընթացքում արգելանքի տակ է առնված Սեդրակյանների ունեցվածքի մեծ մասը։ «Բնականաբար, խոչընդոտ կա, բայց օրենքի պահանջն է։ Երբ գործով կունենանք դրական ելք, պատճառած վնասի հատուցում կուզենք»,-ավելացրեց նա։

Երեկ դատախազությունը մեկ այլ հաղորդագրություն էլ տարածեց` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատարանի նախկին դատավոր Արտակ Բարսեղյանից եւ նրան փոխկապակցված անձանցից՝ հօգուտ ՀՀ-ի, գույք եւ դրամական միջոցներ բռնագանձելու մասին: Ըստ հաղորդագրության, խոսքը 2 անշարժ գույք, 2 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք, 77 միլիոն 692 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների եւ միջոցների մնացորդ, 14 միլիոն 955 հազար դրամ բռնագանձելու մասին է, որը «չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 1994-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել»: Նկատենք, որ այս օրենքի կիրառումը դատախազությունը կամաց տարավ հասցրեց մինչեւ 90-ական թվեր, երբ ձեռքբերված գույքը մարդիկ չեն կարողանում փաստաթղթերով հիմնավորել, քանի որ փաստաթղթային հիմքերն ու արխիվները, որպես կանոն, չեն պահպանվել: Իսկ այս հակաօրինական եւ հակասահմանադրական գործընթացում ոչ թե իրավապահ մարմինն է մարդու «մեղքը»` գույքի անօրինական լինելն ապացուցում, այլ՝ տվյալ անձը, որի նկատմամբ վերեւից իջեցված հրահանգ կա: