ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները
Մամուլ

«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելացի, բարի, հումորով երեխա էր, շարժուն էր, միևնույն ժամանակ՝ զուսպ ու հանգիստ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աիդան՝ Հովհաննեսի մայրիկը: Հովհաննեսը ծնվել է Երևանում, հաճախել մանկապարտեզ, այնուհետև սովորել է Խաչիկ Սամուել յանի անվան թիվ 47 դպրոցում: «Առաջադիմությամբ հարվածային էր դպրոցում, բայց «Մաթեմատիկան» գերազանց էր սովորում: Սիրում էր նաև «Պատմություն» առարկան: Դպրոցին զուգահեռ նաև սպորտի՝ բազկամարտի ու շախմատի է հաճախել, երկու դեպքում էլ մեդալների ու մրցանակների արժանացել: Ֆուտբոլի մեծ երկրպագու էր»:

Դպրոցն ավարտելուց հետո Հովհաննեսը սկսում է մայրիկին օգնել նրա աշխատանքում: «Այդ ժամանակ չստացվեց բուհ ընդունվել: Դպրոցն ավարտելուց հետո սկսեց ինձ օգնել, իսկ հետո զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության»: 2009 թվականին Հովհաննեսը զորակոչվել է բանակ: Ծառայությունն անցել է «Մարտունի 2»-ում։ Եղել է օրինակելի, հարգված և սիրված զինվոր հրամանատարության և ծառայակիցների կողմից։ «Շատ գոհ էր իր ծառայությունից: Անգամ չգիտեի, որ առաջնագծում է ծառայում: Զորացրվելուց հետո է պատմել: Երբ իրեն հարցնում էինք, ասում էր. «Մա՛մ, ինձանից առաջ շատ դիրքեր կան, այնքան հեռու եմ, մի անհանգստացիր»: Անգամ դեպք է եղել, որ փամփուշտն իր գլխի կողքով էր անցել, ուղղակի սաղավարտով էր եղել, հրաշքով ողջ էր մնացել: Երբեք որևէ բան չի ասել, ինչով կարող էր անհանգստություն պատճառել»: Ժամկետային զինծառայությունից վերադառնալուց հետո Հովհաննեսն աշխատում էր փոշիների պահեստում, մայրիկն ասում է՝ ընթացքում դարձավ պահեստապետի օգնական:

Հովհաննեսը պահեստազորային էր, ավագ հետախույզ: Զորացրվելուց հետո պարբերաբար մասնակցել է զորավարժությունների։ «2019 թվականին իրեն տեղեկացրին, որ պետք է գնա զորավարժությունների: Նա վիրահատվել էր, երկու օր հետո իր կարերը պետք է քանդեին: Կարերը քանդել տվեց, վիրակապով սեպտեմբերին գնաց զորավարժությունների: Չկարողացանք իրեն հետ պահել. «Մամա՛, եթե կանչում են, ուրեմն խնդիր կա, պետք է գնամ»»:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Առավոտյան իմացավ պատերազմի լուրը, զանգեց զինկոմիսարիատ՝ հենց հիմա պատրաստ եմ գնալու, զորավարժությունների եմ մասնակցել: Նույն օրը գնացել է Արցախ»: Հովհաննեսից բացի, մարտի դաշտում է եղել նաև տիկին Աիդայի ավագ որդին: «Նա պատերազմի սկսվելուց մի քանի օր հետո գնաց, քանի որ դասընթացների մասնակցեցին և այլն: Երբ Հովհաննեսս զոհվեց, իրեն հետ կանչեցին, տուն եկավ»: Հետախուզական առաջին վաշտ տեղափոխվելով՝ Արցախի հարավային ուղղությամբ մասնակցել է թեժ մարտերին։ «Իր հետ կապը համարյա ամենօրյա է եղել: Եթե մեկ օր չի զանգել, ուրեմն հաջորդ օրն է զանգել: Առաջին օրերին ասում էր՝ ամեն ինչ լավ է, անհանգստանալու ոչինչ չկա: Ոչ միայն ինձ էր զանգում, այլ մեր բոլոր հարազատներին, ընկերներին, ծանոթներին: Շփվող էր, մարդամոտ, մեծ շրջապատ ուներ, մեկին զանգահարում էր, բոլորն իրար տեղյակ էին պահում:

Պատերազմի օրերին, երբ մի թեժ կետից մյուսն են տեղափոխվել, պարզվել է, որ նախորդ օրը երեկոյան տղաներին նահանջի հրաման են տվել: Իրենք եկել են, չորս զինծառայող մնացել է թշնամու կողմում, չկան: Հովոն և մեկ այլ կամավոր տղա՝ Նվերը, գնացել են չորս զինծառայողի հետևից: Նվերին հրահանգել է կանգնել իր նշած տեղում ազդանշան տալու համար, ինքն առաջ է գնացել: Հետախույզ էր, տարածքին ծանոթ: Հովոն չորս տղաներին գտել է, ու բոլորով վերադարձել են: Այս ամենն ինձ արդեն պատերազմից վերադարձած տղաներն են պատմել»:

Հոկտեմբերի 9-ի երեկոյան է Հովհաննեսը վերջին անգամ տուն զանգահարել: «Այդ օրը բոլորիս հետ զրուցել է: Հոկտեմբերի 10-ից իրենից էլ զանգ չենք ստացել: Մի տեսակ անհանգիստ էի, ընկերներին էի զանգում, հարց ու փորձ անում: Աղջիկս էլ ինձ էր հանգստացնում. «Մա՛մ, պատերազմի դաշտում է, գուցե հեռախոսը լիցքավորում չունի, համբերի, կզանգի»: Հոկտեմբերի 11-ին էլի զանգ չստացանք, մեծ տղաս էլ բոլորին հարց ու փորձ էր անում՝ տեղեկություն ունե՞ն Հովոյից: Բայց ոչ մի լուր չկար: Ինչպես և ամեն տեղ, պատերազմի դաշտում էլ տղաներս ծանոթներ էին գտել, սկսել շփվել: Եվ հենց այդ ծանոթ տղաներից Գարիկը զանգահարում է Արթուրին՝ մեծ տղայիս, ասում, թե ինչ է տեղի ունեցել. «Հովոյին ճանապարհել ենք»: Տղաները չեն թողնում, որ Հովոս մնա պատերազմի դաշտում»:

Իսկ հետո սկսվում է Հովհաննեսին փնտրելու ընթացքը: «Ընկերները, բարեկամները, բոլոր-բոլորն ամենուր իրեն էին փնտրում, բայց չէինք գտնում: Չորս-հինգ օր հետո ենք իրեն «գտել»: Մերոնք նաև Մասիսում էին եղել, այնտեղ տղայիս ասել էին, որ նման անուն-ազգանունով մարդ իրենց մոտ չկա: Տղաս խնդրել է, որ թույլ տան, ներս գնա ու տեսնի: Թույլ չէին տվել: Հետո Հովոյիս գրպանից հեռախոսը գտել էին, լիցքավորել, վերջին համարով զանգահարել մեր բարեկամներից մեկին՝ սկեսուրիս եղբոր թոռանը: Բոլոր հարազատների հետ կապի մեջ էր, բոլորին ճանաչում էր: Նա պատասխանում է զանգին՝ վա՜յ, Հո՛վս, քանի օր է, ինչ չես զանգել: Ասում են, որ Հովոն Մասիսում է: Մեծ տղաս բարկացել էր՝ եթե այն ժամանակ իրեն թույլ տային ներս մտնել, ավելի շուտ կգտներ եղբորը:

Հովոյիս դեմքին վնասվածքներ կային, ասել էին, որ բաց չեն կարող ուղարկել տղայիս: Արթուրիս ասացի՝ միայն թե փակ չբերես, ուզում եմ տեսնել Հովոյիս, ոչինչ, թող վնասված լինի դեմքը: Ճանապարհել եմ իմ տղային, տեսել իրեն: Գուցե շատերը չհասկանան իմ այս խոսքերի իմաստը, բայց այսքան ցավի մեջ կարծես սփոփանք լինի այն, որ տեսել եմ իրեն»:

Հովհաննեսը զոհվել է հոկտեմբերի 10-ի լուսադեմին: «Կամավոր տղաները դուրս են գալիս վտանգավոր տարածքից: Ժամկետային զինվորներին հրամանատարն ուղարկում է այդ նույն դիրք: Հովոն ասում է՝ մի ուղարկի, նոր ենք դուրս եկել: Հրամանատարն արձագանքում է՝ դու կարող ես չգնալ, կամավոր ես: Բայց Հովոս և էլի մի քանի կամավորներ տղաների հետ գնում են դեպի այդ դիրք: Հասնում են տեղ, կապի դուրս գալիս, թե վտանգավոր է, տղաներին հետ բերեմ, հրամանատարն ասում է՝ սպասեք, մեքենա ենք ուղարկում: Մեքենան գալիս է, տեղավորվում են տղաները, Հովոս մեքենայի մոտ է լինում, ԱԹՍ-ն հարվածում է»:

Հովհաննեսը տան կրտսեր զավակն է, 10 տարով փոքր էր եղբորից ու քրոջից։ «Հովոս շատ հարգված է ընկերական շրջապատի, աշխատանքային կոլեկտիվի, հարևանության կողմից: Վերջերս վատառողջ էի, ընկերները մեր տուն եկան ինձ տեսնելու: Ու դա մշտապես են անում: Հովոյիս անունով երեխաների են անվանակոչել»:

Ապրելու ուժի մասին: «Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է: Ինձ ամուր եմ պահում մյուս տղայիս ու աղջկաս համար: Աղջկաս փոքր տղան շատ նման է Հովոյիս: Համբուրում եմ իրեն, կարծես Հովոյիս համբուրեմ: Ծննդյան օրը հայրիկին ասել է՝ ուզում եմ իսկական ինքնաթիռ գնես ինձ համար, որ գնամ երկինք, Հովոյին բերեմ, որ մամաս ու Աիդաս չլացեն»:

Հ. Գ. - Ավագ հետախույզ Հովհաննես Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Սարի թաղում հուշաղբյուր և խաչքար է տեղադրվել Հովհաննեսի հիշատակին: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում