Եմենում ԱՄՆ-ի հարվածների արդյունքում տասնյակ հութիներ են սպանվել
Եմենի «Անսար Ալլահ» շարժման տասնյակ կողմնակիցներ են զոհվել Եմենի հյուսիսային Ջաուֆ նահանգում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով։
Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԱՄՆ-ը մի շարք հարվածներ է հասցրել Եմենի տարածքին, որը վերահսկվում է հութիների կողմից։ Աղբյուրների համաձայն՝ Էլ-Ջաուֆ նահանգում հարձակման են ենթարկվել եմենցի ապստամբների դիրքերը։
Նշվում է, որ մահացածները եղել են հութիների կողմից ստեղծված զինված ուժերի զինվորներ: