ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում. Իրանի ԱԳՆ
Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Մուսկատում ապրիլի 19-ին։
Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայը։
«Խորհրդակցություններից հետո որոշվել է, որ Մուսկատը կմնա բանակցությունների երկրորդ փուլի վայրը, որը տեղի կունենա շաբաթ օրը»,- ասել է նա։
Ավելի վաղ կողմերը հայտնել էին, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կուեննա Հռոմում: