Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի կին սպա է մահացել
Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել օկուպացված Արցախի Քարվաճառի շրջանում:
Այս մասին հայտնում է Report-ը: Nissan Pathfinder մակնիշի 99-NK-848 պետհամարանիշով ավտոմեքենայի շրջվելու հետևանքով մահացել է մեքենայի վարորդ, N զորամասի պարետ Շախվերդիևա Իլահա Ռասուլ Գիզին, ծնված 1983 թ.
Փաստի առթիվ հետաքննություն է տարվում։