Գերմանիայի ապագա կանցլերը կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերին ոչնչացնել Ղրիմի կամուրջը
Ուկրաինայի Զինված ուժերը պետք է դուրս գան պաշտպանական դիրքից և սկսեն ազդել մարտի դաշտում իրադարձությունների ընթացքի վրա։ Այս մասին ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքի առաջնորդ և Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
Այս մասին գրում է Taggesschau-ը։
Քաղաքական գործիչը Ղրիմի կամուրջն անվանել է որպես ուկրաինական ուժերի հարձակողական գործողությունների հնարավոր թիրախ։ Մերցը կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերին ոչնչացնել այն, քանի որ ռուսական բանակի մատակարարման ռեսուրսների զգալի մասը գտնվում է Ղրիմում։
Ավելի վաղ ապագա կանցլերը հայտարարել էր, որ հեռահար Taurus հրթիռներն Ուկրաինա կտեղափոխվեն միայն եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցման դեպքում։ Քաղաքական գործչի խոսքով՝ տրանսֆերային հարցի լուծումը համակարգված գործողություններ է պահանջում։