Կարող են կրակել, բայց «վնաս չեն հասցնում չէ՞, մեզ»․ կրակոցները սահմանից այն կողմ են․ ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը վստահեցնում է, որ Սյունիքում իրավիճակը նորմալ է։
«Կրակոցները ոչ թե մեր գյուղերի վրա են, այլ սահմանից այն կողմ են»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
ՔՊ-ականը պնդում է, որ հաճախակի են Սյունիք գնում, ուղղակի չեն լուսաբանում այցերը։
«Մեզ գրում են, պատասխանում ենք, խոսում ենք մարդկանց հետ, կարծում եմ՝ այդքան պետք չէ մարդկանց վախեցնել, եթե չեք հավատում, եկեք միասին գնանք»,- լրագրողներին կոչ արեց նա։
Ղազարյանն ընդգծեց՝ կարող են և կրակել, բայց «վնաս չեն հասցնում չէ՞ մեզ»։
«Ես շատ-շատ եմ՝ ուզում խաղաղություն լինի, հավատացեք, չեմ ուզում, որ որևէ մեկը կրկին տեսնի 2016 թվական, 2020 թվական։ Պետք է Ադրբեջանին ստիպենք, որ կնքի խաղաղության պայմանագիրը»,- հավելեց ՔՊ-ականը։