ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կժամանի Թեհրան. Իրանի ԱԳՆ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին այս շաբաթ կայցելի Իրան։
Ինչպես հաղորդում է ISNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Այցը տեղի է ունենում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հաջորդ փուլից առաջ:
Ինքը՝ Գրոսսին, սոցիալական ցանցերում հայտնել է, որ Իրան կատարելիք այցից առաջ, որը տեղի կունենա այս շաբաթվա վերջին, հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆիի հետ։
«Գործակալության հետ շարունակական ներգրավվածությունն ու համագործակցությունը էական է այն ժամանակ, երբ դիվանագիտական լուծումների հրատապ անհրաժեշտություն կա»,- ասել է Գրոսին։