Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրեն
Հասարակություն

Տիգրան Խաչատրյանի գործով «գաղտնի» վկայի ֆինանսական խարդախությունների նոր բացահայտումներ են եղել

Ավելի քան 8 ամիս է, ինչ ՀՀ քաղաքացի, գործարար Տիգրան Խաչատրյանը գտնվում է ՌԴ-ում կալանքի տակ: 2024թ. հուլիսի 3-ին Տիգրան Խաչատրյանը ժամանել է Մոսկվա և հանգրվանել քաղաքի հյուրանոցներից մեկում: Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել նրան և նույն օրը ձերբակալել: Նրան մեղադրանք է առաջադրվել իր դստեր՝ Մարինա Խաչատրյանի նախկին ամուսնու՝ Գարեգին Մուրադյանի և նրա հոր՝ Արամ Մուրադյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Մեղադրանքը հիմնված է բացառապես երկու «գաղտնի» վկաների ցուցմունքների վրա, առանց որևէ օբյեկտիվ ապացույցի:

ՀՀ-ում նույնպես հարուցվել է քրեական գործ, քանի որ Տիգրան Խաչատրյանի ձերբակալումից անմիջապես հետո մի խումբ անձինք սկսել են Երևանում բնակվող նրա ընտանիքի անդամներից շորթել առանձնապես խոշոր չափով գումարներ՝ խոստանալով նպաստել Տիգրան Խաչատրյանի ազատ արձակմանը: ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է այս իրավիճակին՝ հարուցելով թիվ 15-0756-24 քրեական վարույթը, որի շրջանակներում տուժող են ճանաչվել Տիգրան Խաչատրյանը և նրա ընտանիքի երկու անդամները:

«Գաղտնի» վկայի ֆինանսական խարդախությունների նոր ապացույցներ

Տիգրան Խաչատրյանի դեմ ցուցմունք տված «գաղտնի» վկաներից մեկը Կարինեն, ներգրավված է եղել բազմաթիվ ֆինանսական խարդախությունների մեջ: Պարզվել է, որ նա տարիների ընթացքում մի շարք անձանցից խաբեությամբ վերցրել է խոշոր գումարներ կամ ձևակերպել վարկեր նրանց անուններով առանց մարելու պարտքերը:

Խաչատրյանների ընտանիքը հրապարակել է, որ այս կինը եղել է Տիգրան Խաչատրյանի կնոջ մանկության ընկերուհին և ժամանակին նույնիսկ բնակվել է նրանց տանը: Ընտանիքի պնդմամբ՝ Կարինեն կապեր է հաստատել անդրազգային հանցավոր խմբի հետ՝ իր ֆինանսական պարտքերի պատճառով:

Խարդախության նախկին զոհերի վկայություններ

Լրագրողական հետաքննությունը բացահայտել է, որ Կարինեն 2024 թվականի ընթացքում մի շարք անձանցից խոշոր գումարներ է վերցրել՝ խոստանալով վերադարձնել: Նրա զոհերից է 70-ամյա մի կին, որը կորցրել է իր խնայողությունները:

«Կառայի հետ ինձ ծանոթացրել է իմ ընկերուհին, որն ուսուցիչ է էլի։ Ընկերուհուս մոտ վստահություն էր ձեռք բերել, նա հաճախ էր գումար տալիս պարտքով, Կառան էր վերադարձնում էր։ Երբ էլի պետք եղավ, ընկերուհիս ինձ դիմեց, Կառայի հետ ծանոթացրեց։ Տպավորությունը վատը չէր, թե չէ գումար չէի տա», - պատմում է տուժածներից մեկը:

Մեկ այլ անձ պատմել է, որ Կարինեն բազմաթիվ մարդկանց է խնդրել իր անունով վարկեր վերցնել: «Մի սիրուն օր վեր կացավ ու Հայաստանից փախավ, բոլորիս փողեց այս վիճակի մեջ։ Գնացել եմ Քննչական կոմիտե, դիմել եմ, մերժեցին։ Ասեցին՝ դուք ձեր հոժար կամքով եք գնացել, կանգնել երաշխավոր», - հայտնել է նա:

Բանկային մեքենայություններ և գրավադրված գույք

Ըստ զոհերի ու «Դատալեքս»-ի տվյալների՝ Կարինեն օգտվել է բանկային աշխատակիցների հետ ունեցած կապերից վարկեր ձևակերպելու համար: Բանկերից մեկը դիմել է դատարան՝ Կարինեին սնանկ ճանաչելու պահանջով: Նրան տրամադրվել է շուրջ 240 հազար դոլարի վարկ, որից մոտ 180 հազարը չի մարվել: Գրավադրվել է Սայաթ-Նովա պողոտայում գտնվող բնակարանը:

Առավել ցնցող է այն փաստը, որ, ըստ վկայությունների, Կարինեն գրավադրել է նաև իր 83-ամյա մորաքրոջ բնակարանը, ով վարկերի վերաբերյալ տեղեկությունն իմանալուց հետո ծանր վիճակում հոսպիտալացվել և մահացել է:

Շորթման նոր փորձեր և սպառնալիքներ Խաչատրյանների ընտանիքին

Մարինա Խաչատրյանը հայտնել է, որ Կարինեն, հանդես գալով որպես «գաղտնի» վկա, փորձել է նաև իրեն մեղադրել իր մեքենայի հրկիզման մեջ: «Նա գտնվում էր սնանկ ճանաչվելու գործընթացի մեջ և նախապես ենթադրվում էր, որ տվյալ գույքերից զրկվելու էր։ Մեքենայի հրկիզման հետ կապված քրեական վարույթը զուգորդված է եղել շորթման դեպքին, և մտավախություն ունենք, որ տվյալ հրկիզումը արհեստածին է կամ կատարվել է այլ նպատակով», - նշել է ընտանիքի փաստաբանը:

Մարինա Խաչատրյանի խոսքով՝ եթե ճնշումները չդադարեն, ինքը ստիպված կլինի բացահայտել բոլոր ներգրավված անձանց, այդ թվում պաշտոնատար անձանց անունները մամուլի ասուլիսի ժամանակ՝ հայկական և ռուսական մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ:

Տիգրան Խաչատրյանի պաշտպանական խումբը կրկին կոչ է անում.

  1. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին
    • անհապաղ ակտիվացնել օպերատիվ-քննչական գործողությունները շորթման գործով,
    • մանրամասն ուսումնասիրել երկու գաղտնի վկաների ցուցմունքների հիմնավորվածությունը և նրանց ֆինանսական կապերը,
    • քննիչ գործուղել Մոսկվա և քննչական համագործակցություն հաստատել երկու քրեական գործերով՝ հանցավոր խմբին վնասազերծելու և ճշմարտության բացահայտման համար,
    • ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ քննչական կոմիտեի նախագաին՝ ընդունել և լսել Մարինա Խատրյանին ու իր փաստաբանին,
    • ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ դիվանագիտական խողովակներով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը փոխանցել Ռուսաստանի Դաշնությունում քննվող Տիգրան Խաչատրյանի գործի հետ կապված հնարավոր մտահոգությունները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան միջոցով Մոսկվայում նախաձեռնել և կազմակերպել հանդիպում Տիգրան Խաչատրյանի հետ և լսել նրան,
    • ապահովել ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը՝ ներառյալ ընտանիքի անդամների անվտանգությունը:
  2. Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին
    • ուսումնասիրել գործի բացահայտված հանգամանքները՝ կապված երկու գաղտնի վկաների ինքնության և դրդապատճառների հետ,
    • տրամադրել Տիգրան Խաչատրյանին արդար դատաքննության հնարավորություն: