Սահմանին հնչող կրակոցներն անհասցե են, սակավաթիվ, այս պահին կուտակումներ չկան. ՊՆ փոխնախարար (տեսանյութ)
Սահմանին ադրբեջանական ուժերի կուտակում չկա։ յս մասին լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Փոխնախարարի պատասխանները չեն բավարարել լրագրողներին, եւ նրանք շարունակել են հարցեր ուղղել կրակոցների բազմաթիվ դեպքերի եւ այն մասին, որ սահմանամերձ գյուղերում գիշերը կրակոցներ են լսվում, իսկ կրակոցների թիվը ոչ մի կերպ «քիչ» անվանել չի կարելի։
Սարգսյանն ի պատասխան հայտնել է, որ պաշտպանության գերատեսչությունը կատարում է անվտանգության ապահովման խնդիրը, իսկ առաջնագծում իրավիճակը համեմատաբար կայուն է։