Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍ
Հասարակություն

Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը/ Եղվարդի խճուղին

Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը/ Եղվարդի խճուղին: Բնակիչները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ 

«Մենք՝ Անաստաս Միկոյան 64 հասցեի 6 շենքերի բնակիչներս ապրիլի 14-ին ժամը 08:00-ից փակել ենք Անաստաս Միկոյան փողոցը/Եղվարդի խճուղին՝  մեր բողոքի և անհամաձայնության ձայնը բարձրացնելու մեզ հետ տեղի ունեցող ապօրինությունների, անարդարությունների, կառուցապատող - բանկ - քաղաքապետարան - դատարան հանցավոր սխեմաների, կոռուպցիայի, ամենաթողության և պետության՝ սեփական քաղաքացիների հանդեպ անտարբերության վերաբերյալ:

Մեր պահանջները պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմիններից

Նախագծային փաստաթղթերով հաստատված և մեր գնման իրավունքներով սահմանված 3.37055 հա հողամասի նկատմամբ մեր ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի ապահովում,

այս հողամասից 0.4 հա մակերեսով հողամասի առանձնացման մասով իրավական գնահատական և գործարքի չեղարկում,

բացառապես ՀՀ օրենսդրության պահանջներին և գնման պայմանագրերի կետերին համապատասխան սեփականության իրավունքի փոխանցում,

3-րդ անձանց իրավունքներից ազատ գույքի փոխանցում գնորդներին,

գնման պայմանագրերով ձեռք բերված անշարժ գույքի համար գնորդների կողմից որևէ լրացուցիչ գումարներ վճարելու բացառման երաշխավորում գրավառու Ամիօբանկ ՓԲԸ-ի կողմից,

Անօրինական ճանապարհով կառուցապատող - նոտար հանցավոր գործողությունների արդյունքում կանխիկ եղանակով գնման իրավունք ձեռք բերած գնորդների համար արդարացի լուծում՝ առանց լրացուցիչ գումարներ պահանջելու սեփականության իրավունքի փոխանցում,

շահագործման թույտվության հետ կապված կիսատ աշխատանքների իրականացման և շահագործման թույլտվության տրամադրման հստակ երաշխիքներ՝ գնորդների համար առանց լրացուցիչ ֆինանսական բեռի առաջացման,

հստակ և անաչառ հետաքննություն և իրավական գնահատական կատարված ապօրինությունների վերաբերյալ և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների ձեռնարկում՝ ապօրինությունները կատարած անձանց նկատմամբ,

հաստատված նախագծի` ապագայում որևէ էական փոփոխության բացառում,

մեր օրինակի հիման վրա այնպիսի իրավական և գերատեսչական ակտերի սահմանում, որոնց շնորհիվ կբացառվի համանման խնդիրների առաջացումը Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների համար։

Ուղերձ համաքաղաքացիներին

Սիրելի համաքաղաքացինե՛ր, ներողություն ենք խնդրում Եղվարդի խճուղու փակվելու հետևանքով պատճառվող անհարմարության համար։ Մենք՝ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներս գիտակցում ենք, որ մեր գործողությունների արդյունքում դուք գուցե այսօր ուշացաք աշխատանքից, բժշկի այցելությունից կամ այլ հրատապ գործերից, խաթարվեց ձեր երեխաների կրթական պրոցեսը, դուք ժամանակին չհասաք ձեր տարեց ծնողներին։ Սակայն ցանկանում ենք, որ դուք իմանաք, որ մենք հարգում ենք համակեցության կանոնները և այսօրվա և գուցե առաջիկա մի քանի օրերի ճանապարհներիի փակումը հարկադրված քայլ է, որին մենք եկել ենք այլ՝ օրենսդրական, բանակցային, քաղաքաքացիական բողոքի բոլոր առկա գործիքակազմերը սպառելուց հետո։ Մենք, որպես մեր հանրության մի մասը, ցանկանում ենք, որ մեր երեխաները ապրեն արդար, մաքուր և ապահով միջավայրում, որտեղ հարգվում է քաղաքացիների սեփականության իրավունքը և տեղ չունի կոռուպցիան, անարդարությունը, զոռբայությունն ու անտարբերությունը։

Կոչ ենք անում նաև մեր իրավիճակում հայտնված մեր համաքաղաքացիներին նույնպես համախմբվել և պայքարել այս արատավոր երևույթների դեմ:
Ապօրինությունների ամբողջ շղթան և  նախապատմությունը «Հետք»-ի հետաքննությունում` հետևյալ հղմամբ՝ https://hetq.am/hy/article/171934

Ուղերձ իշխանություններին

2 ամիս առաջ ՀՀ Վարչապետը հրապարակել էր իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության առաջընթացի և զարգացման տեսլական՝ նշելով, որ  այն պետք է արտահայտվի պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Հրապարակված գաղափարախոսության հիմնասյուներից է այն, որ ժողովուրդը պետություն ստեղծում է՝ որպես բարեկեցության գործիք: Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ենք՝ մոտ 4000-ը այն 3 միլիոնից, որոնք որոշում են կայացրել Հայաստանի Հանրապետությունում ստեղծել, արարել, ասել է թե՝ ստեղծել բարեկեցություն։ Մենք կատարել ենք խնդիրներին առերեսվելու և դրանք սեփական պետությունում և սեփական պետությունով լուծելու ընտրություն։ Սակայն վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ պետական կառավարման համակարգում կան այս գաղափարախոսությանը խոչընդոտողներ կամ ուղղակի զրոյական ըմբռնում։ Մեր օրինակը տեսնելով՝ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի չի կարող հավատալ, որ  այս պետությունը սեփական բախտը որոշելու, ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է քաղաքացու համար, և լավագույն կյանքը հնարավոր է միայն հենց այս պետության մեջ:

Տպավորություն է, որ նույն տեսլականի՝ հարստացիր և հարստացրու գաղափարի միակ շահառուն անպատասխանատու բիզնեսն ու պետական համակարգն են, հերոսը միայն հարկ վճարող քաղաքացիներն են, իսկ միլիարդների հասնող հարկերից չարամտորեն խուսափող կառուցապատողներին պետությունը չի տեսնում: Մինչդեռ, ինչպես հրապարակված տեսլականում է ասվում, հարստանալու և հարստացնելու պետական տրամաբանությունը հնարավոր է միայն օրինականության, օրենքի առաջ բոլորի հավասարության, արդարության, ստեղծագործականության միջավայրում:

Սրանք ուղղակի  օրինակներ էին այն բանի, որ Կառուցապատող-պետական մարմիններ-ՏԻՄ մարմիններ-բանկեր քառանկյունու գործողությունները առնվազն մի քանի կետով հակասում են հրապարակված տեսլականին։

Հետևաբար՝ Հայաստանի հանրապետության քաղաքացիները, ի դեմս մեզ, պետք է ստանան հարցի պատասխանը․ Կառավարությունում այդ փաստաթղթում հրապարակված գաղափարների կրողներ կա՞ն, թե՝ ոչ։

Հետգրություն

Երևանի քաղաքապետարանը անդադար գովազդում է, թե ինչպես են վերադարձնում կամ ազատագրում ժամանակին զավթած կանաչ և բակային տարածքները, բայց միաժամանակ մեզանից ապօրինի որոշումներով խլում 4000քմ կանաչապատ բակային տարածք»։